Որոնել

Category: Նորություններ

Տեղեկատվական հանդիպումներ Էրազմուս+ ծրագրի գործողություններում նորեկ կազմակերպությունների հետ

Էրազմուս+ ծրագրի գործողությունների տարածման, տրամադրվող ֆինանսավորման և հնարավորությունների մասին շահառուներին իրազեկելու նպատակով՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց մի շարք տեղեկատվական հանդիպումներ վերջին ամսվա ընթացքում։ Հանդիպումների թիրախում Էրազմուս+ ծրագրի գործողություններում նորեկ կազմակերպություններն էին, որոնք նախկինում չեն օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից։Հանդիպումների ձևաչափը հետևյալն էր՝ տվյալ կազմակերպության կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան Էրազմուս+ գործողության ներկայացում, կազմակերպության ներկայացուցիչների հարցերի քննարկում […]

Կարդալ ավելին
Գործնական հանդիպումներ «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկման շրջանակում

2022 թվականի նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և ՀՀ կրթության, գիիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցած «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումից հետո մասնակիցների շրջանում անց կացված հարցման արդյունքում որոշում կայացվեց շարունակել թեմայի վերաբերյալ քննարկումները։ Թեմատիկ քննարկմանն ընդգրկված Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման մի քանի նախագծերի հրավերով քննարկման մասնակիցների […]

Կարդալ ավելին
Թափուր աշխատատեղի հայտարարություն

Պաշտոն՝ Ծրագրի մենեջեր Սկիզբ՝ մարտ 2023թ Տևողություն: 1 տարի, հնարավոր երկարացմամբ Բեռնվածք՝ ամբողջական դրույք Վայր՝ ք․ Երևան, հեռավար (համակցված) Հաջողակ թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ գործառույցների իրականացման և համակարգման համար. Նպաստել Էրազմուս+ Ծրագրի առաջխաղացմանը, Էրազմուս+ նախագծերի զարգացումների մասին տեղեկատվության տարածմանը բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բոլոր շահագրգիռ կողմերին շրջանակներում, Մասնակցել տեղեկատվական արշավների և […]

Կարդալ ավելին
Տեղի ունեցավ AFISHE նախագծի մեկնարկային հանդիպումը

Ս.թ. հունվարի 25 -ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը, որին առկա և հեռավար ձևաչափով մասնակցում էին շուրջ 50 ներկայացուցիչ  պետական գերատեսչություններից, բուհերից, միջազգային կառույցներից և եվրոպական գործընկեր համալսարաններից: Հանդիպմանը մասնակցում էին […]

Կարդալ ավելին
FTOP Պորտալ․ ինչի՞ց սկսել առցանց տեղեկատվական հանդիպում

Ս․թ․ փետրվարի 1-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ անց կացրեց Եվրահանձնաժողովի FTOP Պորտալում Էրազմուս+ նախագծերի կառավարմանը նվիրված առցանց տեղեկատվական հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան բուհերի, տեղական ինքնակառավարաման մարմինների, ՄԿՈՒ հաստատությունների և ՀԿ-ների մոտ 60 ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց, թե ինչպես կարելի է գրանցել […]

Կարդալ ավելին
Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ խորհրդատվական հանդիպում (մաս 2)

Ս․թ․ հունվարի 20-ին տեղի ունեցավ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ խորհրդատվական հանդիպում։ Հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը՝ Էրազմուս+ 2023թ-ի ծրագրային Առաջարկների մրցույթին ընդառաջ։ Խորհրդատվական հանդիպումը վարեց Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանության ամբիոնի վարիչ Աննա Խվորոստյանկինան։ Հանդիպմանը մասնակցում էին մոտ 30 դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից։ Հանդիպման ձայնագրությունը հասանելի է այստեղ։ Աննա Խվորոստյանկինայի պրեզենտացիան հասանելի է այստեղ։ […]

Կարդալ ավելին
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման առիթով

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բնապահպանական պատճառաբանություններով ադրբեջանցիների կողմից փակ է 2022թ․  դեկտեմբերի 12-ից մինչ այսօր։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120,000 բնակչությունը, այդ թվում՝ 30,000 երեխաներ շրջափակման մեջ են։ 1100 խաղաղ բնակիչ մեկ ամիս է ինչ շրջափակման պատճառով չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Իսկ դեկտեմբերի սկզբին կրթական և մշակութային տարատեսակ միջոցառումների մասնակցելու նպատակով Հայաստան […]

Կարդալ ավելին
Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ խորհրդատվական հանդիպում
Ս․թ․ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ խորհրդատվական հանդիպում։ Հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը՝ Էրազմուս+ 2023թ-ի ծրագրային Առաջարկների մրցույթին ընդառաջ։ Խորհրդատվական հանդիպումը վարեց Էրազմուս+ Բարձրագույն կրթության փորձագետ, մի շարք Ժան Մոնե նախագծերի համակարգող Քրիստինե Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին մոտ 20 դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից։ Հանդիպման ձայնագրությունը հասանելի է այստեղ։ Քրիստինե [...]
Կարդալ ավելին
Տեղի ունեցան Էրազմուս+ 2022թ Տեղեկատվական օրերը Հայաստանում

2023 թվականի Էրազմուս+ Առաջարկների մրցույթին ընդառաջ՝ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը նախաձեռնել էր Էրազմուս+ Տեղեկատվական օրեր Երևանում և մարզերում։ Մարզերում և Երևանում հանդիպումների ընթացքում բուհերի, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Առաջարկների մրցույթի նորությունները, առաջնահերթությունները, ծրագրերին դիմելու վերջնաժամկետները։ Բարձրագույն կրթության փորձագիտական խմբի փորձագետ Արևիկ […]

Կարդալ ավելին
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումը
Ս․թ․ նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումը։ Քննարկմանը ներկա էին հայաստանյան բուհերի և ՄԿՈՒ հաստատությունների մոտ 120 ներկայացուցիչներ՝ դասախոսներ, պրոռեկտորներ, դեկաններ, տնօրեններ և ուսանողներ։   Հանդիպման բացմանը ներկաներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա [...]
Կարդալ ավելին