Որոնել

Category: Նորություններ

Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում Արմավիրի մարզի քոլեջների հետ

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հունիսի 22-ին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ։ Հանդիպման նպատակն էր Արմավիրի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները և վավերապայմանները։ Հանդիպմանը մասնակցում էին ակադեմիական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ  Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջից, Արմավիրի արվեստի պետական քոլեջից, […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ ազգային գրասենյակների նեթվորքինգային հանդիպումները Գործադիր գործակալության, Ազգային գործակալությունների և այլ գործընկերների հետ

Ս․թ․ հունիսի 13-14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացան Էրազմուս+ ազգային գրասենյակների նեթվորքինգային հանդիպումները` կազմակերպված Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից։ Հանդիպումներին մասնակցում էին Էրազմուս+ ազգային գրասենյակներ 20 երկրներից, իսկ հայաստանյան գրասենյակը ներկայացնում էին Գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի ղեկավար Արփինե Ջրաղացպանյանը։ Նեթվորքինգային հանդիպումների նպատակն էր բացահայտել Էրազմուս+ ծրագրի արդյունքները, […]

Կարդալ ավելին
Կայացան Էրազմուս+ Ծրագրի Ազգային մեկնարկային օրերը
Մայիսի 30-31-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջողությամբ իրականացրին ԵՄ Էրազմուս+ ծրագրի 2022թ․ մրցույթում բարձրագույն կրթության և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում հաղթած հայաստանյան նախագծերի Ազգային մեկնարկային օրերը։ Երկօրյա միջոցառման ընթացքում ներկայացվեցին 2022 թվականին Էրազմուս+ դրամաշնորհ ստացած բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական նպատակներն [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ ծրագրի Ազգային մեկնարկային օրերի հրավեր

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում են մասնակցելու ԵՄ Էրազմուս+ ծրագրի 2022թ․ մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի Ազգային մեկնարկային օրերին, որոնք տեղի կունենան ս․թ․ մայիսի 30-31-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ում (հասցե՝ Վ․ Սարգսյան 3, 9-րդ հարկ)։ Երկօրյա միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ դրամաշնորհ ստացած բարձրագույն և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների […]

Կարդալ ավելին
medium Տեղեկատվական հանդիպում Սյունիքի մարզի ՄԿՈւ-ների հետ

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս․թ․ մայիսի 19-ին Գորիսի պետական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Սյունիքի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի ներկայացուցիչների համար՝ Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին Գորիսի պետական քոլեջի, Սիսիանի պետական քոլեջի, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի, Գորիսի համայնքապետարանի, Կապանի պետական բժշկական քոլեջի, Կապանի արվեստի պետական քոլեջի, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի, Գորիսի պետական գյուղատնտեսական […]

Կարդալ ավելին
Տեղի ունեցավ առցանց հանդիպում Էրազմուս Մունդուս EMMIE ծրագրի հայ, բրազիլացի և էկվադորցի ուսանողների հետ

Մայիսի 9-ին ZOOM հարթակում տեղի ունեցավ հանդիպում՝ «Impact Entrepreneurship» (EMMIE) Էրազմուս Մունդուս ծրագրում ընդգրկված 3 միջազգային ուսանողների հետ։ EMMIE-ն 18-ամսյա համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր է, որը դասավանդվում է Զագրեբի, Վիլնյուսի և Լիեժի 3 լավագույն եվրոպական բիզնես դպրոցներում: Հանդիպման խոսնակներն էին Անի Բալդրյանը (Հայաստան), Ջեյսոն Բոնետը (Էկվադոր) և Անա Կարոլինա Սանչես Ֆերնանդեսը (Բրազիլիա)։ Նրանք հանդիպմանը մասնակցող Էրազմուս […]

Կարդալ ավելին
Առցանց հանդիպում Էրազմուս Մունդուս EMMIE ծրագրի հայ, բրազիլացի և էկվադորցի ուսանողների հետ
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակներով հետաքրքրված բոլոր անհատներին հրավիրում ենք մայիսի 9-ին ժամը 14:00-ին միանալ "Impact Entrepreneurship" (EMMIE) Էրազմուս Մունդուս ծրագրում ընդգրկված 3 միջազգային ուսանողների հետ մեր առցանց հանդիպմանն ու հարցուպատասխանին։ EMMIE-ն մագիստրոսական ծրագիրն այն դիմորդների համար է, ովքեր ցանկանում են նպաստել ձեռնարկատիրական նախագծերի իրականացման միջոցով հասարակության անցմանը դեպի ավելի կայուն և ներառական աշխարհ: Այն առաջարկում [...]
Կարդալ ավելին
«Նախագծի մշակում» խորագրով վերապատրաստում՝ ՄԿՈւ ներկայացուցիչների համար

Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ  «Նախագծի մշակում» խորագրով վերապատրաստում՝ նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտի ներկայացուցիչների համար։ Վերապատրաստումը կազմակերպել էր  Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝  ««Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։ Վերապատրաստումը նախատեսված էր այն ՄԿՈւ ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են […]

Կարդալ ավելին
Կայացավ T-GREEN նախագծի մեկնարկային հանդիպումը

2023 թվականի ապրիլի 4-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  (ՃՇՀԱՀ)՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ ։ T-GREEN նախագիծը բուհերում […]

Կարդալ ավելին
Տեղեկատվական հանդիպումներ՝ Էրազմուս+ ծրագրի գործողությունների վերաբերյալ

Մարտի 17-27-ը Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց մի շարք հանդիպումներ ծրագրի տարբեր գործողություններով հետաքրքրված կազմակերպությունների հետ։ Հանդիպումները նպատակ ունեին իրազեկել կազմակերպություններին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունների և ֆինանսավորման մասին, ինչպես նաև քննարկել նրանց հետաքրքրող հարցերը և գաղափարները։ Հանդիպումների մանրամասները ներկայացնում ենք ստորև․ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, մարտի 17: Ինստիտուտի հրավերով Էրազմուս+ գրասենյակի ներկայացուցիչները […]

Կարդալ ավելին