Որոնել

«Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» խորագրով վեբինար

Ս/թ հոկտեմբերի 11-ին, ժ․ 19:30 Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, համագործակցելով ESN Armenia-ի հետ, կազմակերպում է առցանց հանդիպում՝ «Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» խորագրով։ Հանդիպումն անցկացվում է «Էրազմուս օրեր 2023» միջոցառումների շրջանակներում։

Եթե ցանկանում եք կատարել ձեր առաջին միջազգային, ակադեմիական քայլը Էրազմուս+ ծրագրերի միջոցով, միացե՛ք մեր առցանց հանդիպմանը, որը նախատեսված է հասանելի ծրագրերի, դրանց դիմելու գործընթացի, ինչպես նաև հաջողակ մոտիվացիոն նամակների կազմման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։

Հանդիպման ընթացքում դուք.

  1. կստանաք համապարփակ տեղեկատվություն հետևյալ ակադեմիական հնարավորությունների վերաբերյալ՝ Միջազգային կրեդիտային շարժունություն և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր,
  2. կբացահայտեք ավելին դիմումի գործընթացի մասին և կիմանաք, թե ինչ են փնտրում ընտրող հանձնաժողովները,
  3. գործնական և ինտերակտիվ օրինակների միջոցով կսովորեք կազմել արդյունավետ մոտիվացիոն նամակներ:

Միջոցառման օրակարգը հասանելի է ստորև: Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը՝ բարելավելու ձեր դիմումը և մեծացնելու ձեր երազանքների Էրազմուս+ ծրագիրը շահելու հնարավորությունը:

Գրանցման մանրամասները

Այս միջոցառումը բաց է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են անհատների համար նախատեսված Էրազմուս+ գործողություններով: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ։

Միասին բաց անենք էրազմուսյան դռները Ձեր առջև: 😉

Հրապարակված է․Նորություններ 2023թ․