Կամավորական աշխատանքի հնարավորություն Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակում
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ուրախությամբ տեղեկացնում է կամավորական աշխատանքի 2 հնարավորությունների մասին՝ ՏՏ աջակցության կրտսեր մասնագետ և գրաֆիկ դիզայներ։ Ներկայացնենք մանրամասները ստորև․
Պաշտոն՝ ՏՏ աջակցության կրտսեր մասնագետ
Մեկնարկի ամսաթիվը՝ նոյեմբերի 1, 2023թ
Տևողությունը՝ 1 տարի (հնարավոր երկարաձգմամբ)
Աշխատանքային ծանրաբեռնվածություն՝ ազատ գրաֆիկ
Ձևաչափ՝ հիբրիդային (հիմնականում՝ հեռավար)
Վայրը՝ Երևան, Հայաստան
Սերտիֆիկատ տրամադրվում է։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի (NEO ARM) թիմին՝ արագ լուծելով ապարատային և ծրագրային ապահովման խնդիրները,
- աջակցել NEO ARM թիմին՝ վեբկայքի հետ կապված խնդիրների կամ հարցերի առաջացման դեպքում,
- համագործակցել NEO ARM թիմի անդամների հետ՝ բարելավելու ծրագրային գործընթացները,
- հետևել ՏՏ աջակցության տեխնոլոգիական առաջընթացին և միտումներին:
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- համակարգչային գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ առնչվող այլ ոլորտի կրթություն (նվազագույնը՝ 3-րդ կուրս),
- ՏՏ աջակցության մասնագետի փորձ ունենալը ցանկալի է, բայց ոչ պարտադիր,
- տեխնիկական աջակցություն տրամադրելու և հարցումները լուծելու ունակություն,
- համակարգչային տեխնիկայի, ծրագրային ապահովման և ցանցերի վերաբերյալ խորը գիտելիքներ,
- միջանձնային և հաղորդակցական հմտություններ:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Խնդրում ենք մինչև ս/թ հոկտեմբերի 30-ը, ժամը 18:00 neo@erasmusplus.am էլ. Հասցեին ուղարկել Ձեր CV-ն (Europass ձևաչափով) և մոտիվացիոն նամակ (մինչև 200 բառ)՝ նկարագրելով Ձեր համապատասխանությունը տվյալ դերին (անգլերեն)։ Խնդրում ենք նամակի վերնագրի դաշտում նշել հետևյալը՝ «Application – IT support specialist»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հաստատման նամակ և հարցազրույցի հրավեր կուղարկվեն արդեն ընտրված դիմորդներին: