Կայացավ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների նեթվորքինգային հանդիպումը
Սեպտեմբերի 19-20-ը կայացավ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) նեթվորքինգային հանդիպումը, որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները և ԲԿԲՓ փորձագետները։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների դերը, SPHERE (Աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին) նախաձեռնության ընձեռած հնարավորությունները, ռեսուրսները, աջակցության շրջանակները։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները առանձին աշխատանքային խմբերով քննարկեցին տարեկան աշխատանքային պլանները, դրանց գծով առկա մարտահրավերները, դրանց լուծման եղանակները և իրենց ունեցած լավագույն փորձը։
Հանդիպումների երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները ստացան գործնական տեղեկատվություն տեխնիկական աջակցության ծրագրերի կազմման վերաբերյալ։ Այս թեմայով Հյուսիսային համալսարանի Ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը, ով նաև հանդիսանում է Էրազմուս+ ծրագրի նախկին ԲԿԲՓ փորձագետ, գործընկերներին որպես հաջողակ ծրագրի օրինակ ներկայացրեց 2019թ․ ՀՀ-ում իրականացված տեխնիկական աջակցության իր ծրագիրը նվիրված բուհերի ակադեմիական և վարչական անձնակազմի ներկայացուցիչների շարժունության խթանմանը։