Որոնել

Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում Արմավիրի մարզի քոլեջների հետ

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հունիսի 22-ին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ։ Հանդիպման նպատակն էր Արմավիրի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները և վավերապայմանները։

Հանդիպմանը մասնակցում էին ակադեմիական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ  Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջից, Արմավիրի արվեստի պետական քոլեջից, Արմավիրի պետական բժշկական քոլեջից, ինչպես նաև Երևանից հյուրնընկալված Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջից։

Գրասենյակի համակարգող տիկին Լանա Կառլովան հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Էրազմուս+ «ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման» Գործողության մանրամասները, մասնակցության պայմանները, կոնսորցիումի կազմը, ներկայացվող նախագծի առաջարկի թեմատիկ ուղղությունները, բյուջեի կառուցվածքը, նախորդ տարի նույն Գործողության շրջանակներում ֆինանսավորված նախագծերի մանրամասները, պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․