Որոնել

Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հունիսի 29-ին Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ, որի ընթացքում քոլեջի ակադեմիական և վարչական անձնակազմը ծանոթացավ Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորություններին։

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչներ Լանա Կառլովան և Էդիթ Սողոմոնյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրին Էրազմուս+ «ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման» Գործողության մանրամասները, մասնակցության պայմանները, կոնսորցիումի կազմը, ներկայացվող նախագծի առաջարկի թեմատիկ ուղղությունները, բյուջեի կառուցվածքը և այլ մանրամասներ։

Հանդիպման ընթացքում Էջմիածնի պետական քոլեջի տնօրեն Կարինե Միքաելյանը ներկայացրեց մանրամասներ վերջերս Գերմանիայի Լայպցիգ քաղաք կատարած իր ուսուցողական այցի մասին, Գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկվեցին և դիտարկվեցին հետագա համագործակցության շրջանակներ։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․