Որոնել

Տեղի ունեցավ միջազգային համագործակցությամբ զբաղվող բաժինների ներկայացուցիչների տարեկան հանդիպումը

2023թ․ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ հայաստանյան բուհերի միջազգային հարաբերություններով և համագործակցությամբ զբաղվող բաժինների ներկայացուցիչների հերթական տարեկան հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին 22 բարձրագույն ուսումնական հաստատություններից շուրջ 29 ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կոորդինատոր Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ 2023թ․ հայտարարված Առաջարկների մրցույթի արդյունքները։ Այնուհետև մասնակիցների հետ քննարկվեցին հաջողակ նախագծի առաջարկ ներկայացնելու նախապայմանները և հիմնական պահանջները։ Քննարկումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի ղեկավար Զարուհի Սահակյանը կիսվեց Էրազմուս+ Կրեդիտային շարժունության ծրագրերին դիմելու և իրականացնելու իրենց փորձով։

Օրվա երկրորդ հատվածը նվիրված էր խմբային աշխատանքին, որի ընթացքում մասնակիցները նախագծի գաղափարներ մշակեցին 2021-2027թթ․ Էրազմուս+-ի նախագծերի առաջնահերթությունների՝ ներառականության, թվային և կանաչ կրթության թեմաների շուրջ։  Արդյունքում մասնակիցները ավելի խորքային պատկերացում կազմեցին նշված թեմաների շուրջ, փոխանակվեցին իրենց գաղափարներով և վերահաստատեցին կապը գործընկեր բուհերի աշխատակիցների հետ։[/vc_column_text]

[/vc_row]

Հրապարակված է․Նորություններ 2023թ․