Որոնել

Մունդուս Talks. «Էրազմուս Մունդուս»-ից առաջ, ընթացքում և հետո

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը սիրով հրավիրում է մասնակցել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ իրականացվող «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական հանդիպմանը։

Ս/թ հոկտեմբերի 30-ին, ժ․ 19:00 ZOOM հարթակում տեղի կունենա «Էրազմուս Մունդուս-ից առաջ, ընթացքում և հետո» խորագրով առցանց հանդիպումը, որին կմասնակցեն Անուշ ԱռաքելյանըՋրային կուլտուրա, շրջակա միջավայր և հասարակություն» Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, 2021-2023թթ․) և Հայկ ՔալանթարյանըԳլոբալիզացիայի և եվրոպական ինտեգրման տնտեսագիտություն» Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, 2021-2023թթ․)։

Հանդիպման նպատակն է հետաքրքրված անձանց ներկայացնել ծրագրին դիմելու գործընթացի նրբությունները, ուսման ընթացքը և ազդեցությունը՝ ուսանողների հետագա կյանքի և կարիերայի վրա։ Խոսնակները մասնավորապես կներկայացնեն․

  • ինչպես առավել արդյունավետ կազմել դիմումի փաթեթը, խորհուրդներ ապագա դիմորդներին,
  • ինչպիսի ակադեմիական և հետազոտական փորձառություն են ունեցել,
  • ինչ մարտահրավերների են հանդիպել և ինչպես լուծել դրանք,
  • ինչ սոցիալական ծրագրերի, պրակտիկաների են մասնակցել,
  • նեթվորքինգային ինչ հնարավորություններ են ունեցել և ինչպես օգտագործել,
  • ինչպիսին էր տարբեր երկրներում ապրելու և սովորելու իրենց փորձը, ինչ մշակութային մարտահրավերների են բախվել, որոնք են մշակութային բազմազանության առավելությունները,
  • ինչ ազդեցություն է ունեցել ծրագրի իրենց կարիերայի զարգացման վրա։

Խոսնակները կպատասխանեն մասնակիցների հարցին և իրենց հաջողված փորձի օրինակով մոտիվացիայի մեծ չափաբաժին կփոխանցեն նրանց։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/JqWmxkKP7r2PQiWXA։

[/vc_row]

Հրապարակված է․Նորություններ 2023թ․