Որոնել

«Նախագծի մշակում» խորագրով վերապատրաստում՝ ՄԿՈւ ներկայացուցիչների համար

Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ  «Նախագծի մշակում» խորագրով վերապատրաստում՝ նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտի ներկայացուցիչների համար։ Վերապատրաստումը կազմակերպել էր  Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝  ««Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի  և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։

Վերապատրաստումը նախատեսված էր այն ՄԿՈւ ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են Էրազմուս+ ծրագրի «ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման» գործողությամբ և վերջինիս դիմելու համար հաջողակ նախագծի մշակման բազային հմտությունների կարիք ունեն։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, իսկ վերապատրաստումն անցկացրեց ««Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը, ով մասնակիցներին ներկայացրեց նախագծի նպատակների և արդյունքների մշակման հիմքում ընկած հիմնական սկզբունքները, նախագծի բյուջեի, հնարավոր ռիսկերի, ժամանակացույցի և այլ բաղադրիչների մշակման հմտություններ։

Բացի այդ՝ վերապատրաստման մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով հնարավորություն ունեցան՝ ձեռք բերելու նոր նախագծերի մշակման փորձ, որը կկարողանան օգտագործել որպես հիմք՝ հետագայում ավելի խոշորամասշտաբ նախագծեր մշակելու համար։

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն զինել ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներին անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով՝ Էրազմուս+ ծրագրի համապախաստան գործողություններին դիմելու համար։ Այս նպատակին ծառայող միջոցառումների կազմակերպումը Գրասենյակի կողմից կրելու է շարունակական բնույթ։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․

Comments (No Responses )

No comments yet.

Leave a Reply