Որոնել

Առցանց հանդիպում Էրազմուս Մունդուս EMMIE ծրագրի հայ, բրազիլացի և էկվադորցի ուսանողների հետ

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակներով հետաքրքրված բոլոր անհատներին հրավիրում ենք մայիսի 9-ին ժամը 14:00-ին միանալ “Impact Entrepreneurship” (EMMIE) Էրազմուս Մունդուս ծրագրում ընդգրկված 3 միջազգային ուսանողների հետ մեր առցանց հանդիպմանն ու հարցուպատասխանին։

EMMIE-ն մագիստրոսական ծրագիրն այն դիմորդների համար է, ովքեր ցանկանում են նպաստել ձեռնարկատիրական նախագծերի իրականացման միջոցով հասարակության անցմանը դեպի ավելի կայուն և ներառական աշխարհ: Այն առաջարկում է 90 կրեդիտներից բաղկացած 18 ամսյա համատեղ մագիստրոսական ծրագիր, որը դասավանդվում է Զագրեբի, Վիլնյուսի և Լիեժի 3 լավագույն եվրոպական բիզնես դպրոցներում:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին, Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին՝ Zoom հարթակում։

Հանդիպման լեզուն անգլերենն է։

Նախնական գրանցումը պարտադիր է և բաց է մինչև մայիսի 7-ը՝ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/ewFIQ

Ստորև կարող եք գտնել խոսնակների կարճ կենսագրությունը՝

Անի Բալդրյանը (Հայաստան) Էրազմուս Մունդուսի 76 հայ կրթաթոշակառուներից (2004-2022թթ) մեկն է։ Նա իր բակալավրի կրթությունը ստացել է կայուն քիմիայի ոլորտում: Այնուամենայնիվ, Անին միշտ հետաքրքրված է եղել կայուն զարգացման խնդիրներով և ձեռներեցությամբ: Ներկայումս նա սովորում է Էրազմուս Մունդուս “Impact Entrepreneurship” (EMMIE) համատեղ մագիստրոսական ծրագրում:

Ջեյսոն Բոնետը (Էկվադոր) 27 տարեկան է, նա բակալավրի դիպլոմ ունի Մեխանիկական ճարտարագիտության ոլորտում՝ «Բիզնես ճարտարագիտություն»  մասնագիտացմամբ։ Ներկայցումս նա սովորում է  “Impact Entrepreneurship” համատեղ մագիստրատուրայում և ունի հաշվապահական հաշվառման, դասավանդման և սպասարկման կառավարման մեծ փորձ: Ջեյսոնը ուժային սպորտի մեծ սիրահար է։

Անա Կարոլինա Սանչես Ֆերնանդեսն (Բրազիլիա) իր առաջին մասնագիտությունը ստացել է Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանի գաստրոնոմիայի և հյուրընկալության ոլորտում: Նա փորձառություն ունի Բրազիլիայի սննդարդյունաբերության, սննդի արտադրության, լոգիստիկայի և խմիչքների շուկայում: Անա Կարոլինան «Barô» կոչվող կայուն և սեզոնային ըմպելիքների ապրանքանիշի համահիմնադիրն է:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2023թ․