2022 թվականի նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և ՀՀ կրթության, գիիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցած «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումից հետո մասնակիցների շրջանում անց կացված հարցման արդյունքում որոշում կայացվեց շարունակել թեմայի վերաբերյալ քննարկումները։ Թեմատիկ քննարկմանն ընդգրկված Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման մի քանի նախագծերի հրավերով քննարկման մասնակիցների […]
Պաշտոն՝ Ծրագրի մենեջեր Սկիզբ՝ մարտ 2023թ Տևողություն: 1 տարի, հնարավոր երկարացմամբ Բեռնվածք՝ ամբողջական դրույք Վայր՝ ք․ Երևան, հեռավար (համակցված) Հաջողակ թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ գործառույցների իրականացման և համակարգման համար. Նպաստել Էրազմուս+ Ծրագրի առաջխաղացմանը, Էրազմուս+ նախագծերի զարգացումների մասին տեղեկատվության տարածմանը բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բոլոր շահագրգիռ կողմերին շրջանակներում, Մասնակցել տեղեկատվական արշավների և […]
Ս.թ. հունվարի 25 -ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը, որին առկա և հեռավար ձևաչափով մասնակցում էին շուրջ 50 ներկայացուցիչ պետական գերատեսչություններից, բուհերից, միջազգային կառույցներից և եվրոպական գործընկեր համալսարաններից: Հանդիպմանը մասնակցում էին […]
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բնապահպանական պատճառաբանություններով ադրբեջանցիների կողմից փակ է 2022թ․ դեկտեմբերի 12-ից մինչ այսօր։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120,000 բնակչությունը, այդ թվում՝ 30,000 երեխաներ շրջափակման մեջ են։ 1100 խաղաղ բնակիչ մեկ ամիս է ինչ շրջափակման պատճառով չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Իսկ դեկտեմբերի սկզբին կրթական և մշակութային տարատեսակ միջոցառումների մասնակցելու նպատակով Հայաստան […]
2023 թվականի Էրազմուս+ Առաջարկների մրցույթին ընդառաջ՝ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը նախաձեռնել էր Էրազմուս+ Տեղեկատվական օրեր Երևանում և մարզերում։ Մարզերում և Երևանում հանդիպումների ընթացքում բուհերի, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Առաջարկների մրցույթի նորությունները, առաջնահերթությունները, ծրագրերին դիմելու վերջնաժամկետները։ Բարձրագույն կրթության փորձագիտական խմբի փորձագետ Արևիկ […]
Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ 2023թ-ի ծրագրային Առաջարկների մրցույթը պաշտոնապես մեկնարկել է: Հետևաբար, ցանկացած պետական կամ մասնավոր հաստատություն, որն ակտիվ է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ոլորտում, կարող է դիմել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար: Հրապարակվել է նաև Էրազմուս+ ծրագրի նոր 2023թ-ի Ուղեցույցը, որը պարունակում է ողջ տեղեկատվությունը Էրազմուս+ գործողություններին մասնակցելու վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի […]