Որոնել

Էրազմուս+ ծրագրի Ազգային մեկնարկային օրերի հրավեր

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում են մասնակցելու ԵՄ Էրազմուս+ ծրագրի 2022թ․ մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի Ազգային մեկնարկային օրերին, որոնք տեղի կունենան ս․թ․ մայիսի 30-31-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ում (հասցե՝ Վ․ Սարգսյան 3, 9-րդ հարկ)։

Երկօրյա միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ դրամաշնորհ ստացած բարձրագույն և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Մայիսի 30     
Միջոցառման առաջին օրը նվիրված կլինի բարձրագույն կրթության հատվածին, որի ընթացքում կներկայացվեն Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման 4 նոր նախագծերը, «Էրազմուս Մունդուս Նախագծեր» գործողության շրջանակներում շահած անդրանիկ ծրագիրը և «Ժան Մոնե Ամբիոն» նախագիծը։

Մայիսի 31     
Իսկ միջոցառման երկրորդ  օրը նվիրված կլինի ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման 3 նոր նախագծերի ներկայացմանը, որից հետո նախատեսվում է պանելային քննարկում ՄԿՈւ դաշտի պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ «European Year of Skills 2023» խորագրի ներքո քննարկելու մասնագիտական կրթության և հմտությունների միջև կապը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև ս․թ․ մայիսի 28-ը ներառյալ:

Հրապարակված է․Նորություններ 2023թ․