Որոնել

medium
Տեղեկատվական հանդիպում Սյունիքի մարզի ՄԿՈւ-ների հետ

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս․թ․ մայիսի 19-ին Գորիսի պետական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Սյունիքի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի ներկայացուցիչների համար՝ Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին Գորիսի պետական քոլեջի, Սիսիանի պետական քոլեջի, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի, Գորիսի համայնքապետարանի, Կապանի պետական բժշկական քոլեջի, Կապանի արվեստի պետական քոլեջի, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱՀ-ի բաց կրթության գրասենյակի, Գորիսի մամուլի ակումբ, Քաջարանի պետական քոլեջի ներկայացուցիչները։

Մեր Գրասենյակի ներկայացուցիչները ներկաներին ծանոթացրին Էրազմուս+ «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում Կարողությունների զարգացման» Գործողության կողմից տրամադրվող հնարավորությունները, ֆինանսավորման պայմանները և մասնակիցիներին հետաքրքրող հարցերի պատասխանները։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2023թ․