Որոնել

Տեղի ունեցավ առցանց հանդիպում Էրազմուս Մունդուս EMMIE ծրագրի հայ, բրազիլացի և էկվադորցի ուսանողների հետ

Մայիսի 9-ին ZOOM հարթակում տեղի ունեցավ հանդիպում՝ «Impact Entrepreneurship» (EMMIE) Էրազմուս Մունդուս ծրագրում ընդգրկված 3 միջազգային ուսանողների հետ։ EMMIE-ն 18-ամսյա համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր է, որը դասավանդվում է Զագրեբի, Վիլնյուսի և Լիեժի 3 լավագույն եվրոպական բիզնես դպրոցներում:

Հանդիպման խոսնակներն էին Անի Բալդրյանը (Հայաստան), Ջեյսոն Բոնետը (Էկվադոր) և Անա Կարոլինա Սանչես Ֆերնանդեսը (Բրազիլիա)։ Նրանք հանդիպմանը մասնակցող Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակներով հետաքրքրված անձանց ներկայացրին իրենց փորձը, ծրագրի առավելությունները և ընձեռած հնարավորությունները, ծրագրին դիմելու գործընթացի մանրամասները, հաջողության հասնելու իրենց բանաձևը, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2023թ․

Comments (No Responses )

No comments yet.

Leave a Reply