Ս/թ հոկտեմբերի 11-ին, ժ․ 19:30 Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, համագործակցելով ESN Armenia-ի հետ, կազմակերպում է առցանց հանդիպում՝ «Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» խորագրով։ Հանդիպումն անցկացվում է «Էրազմուս օրեր 2023» միջոցառումների շրջանակներում։ Եթե ցանկանում եք կատարել ձեր առաջին միջազգային, ակադեմիական քայլը Էրազմուս+ ծրագրերի միջոցով, միացե՛ք մեր առցանց հանդիպմանը, որը նախատեսված է հասանելի ծրագրերի, դրանց […]
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ուրախությամբ տեղեկացնում է կամավորական աշխատանքի 2 հնարավորությունների մասին՝ ՏՏ աջակցության կրտսեր մասնագետ և գրաֆիկ դիզայներ։ Ներկայացնենք մանրամասները ստորև․ Պաշտոն՝ ՏՏ աջակցության կրտսեր մասնագետ Մեկնարկի ամսաթիվը՝ նոյեմբերի 1, 2023թ Տևողությունը՝ 1 տարի (հնարավոր երկարաձգմամբ) Աշխատանքային ծանրաբեռնվածություն՝ ազատ գրաֆիկ Ձևաչափ՝ հիբրիդային (հիմնականում՝ հեռավար) Վայրը՝ Երևան, Հայաստան Սերտիֆիկատ տրամադրվում է։ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ տեխնիկական աջակցություն ցուցաբերել […]
Սեպտեմբերի 19-20-ը կայացավ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) նեթվորքինգային հանդիպումը, որին Հայաստանից մասնակցում էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները և ԲԿԲՓ փորձագետները։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների դերը, SPHERE (Աջակցություն բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին) նախաձեռնության ընձեռած հնարավորությունները, ռեսուրսները, աջակցության շրջանակները։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները առանձին աշխատանքային խմբերով քննարկեցին տարեկան աշխատանքային պլանները, դրանց գծով առկա […]
Հուլիսի 12-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Ստեփանավանի՝ պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները և դրանց ձեռքբերման պայմանները։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող տիկին Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման» Գործողության մանրամասները, մասնակցության պայմանները, […]
Հուլիսի 10-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորություններին և դրանց պայմաններին։ Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի ակադեմիական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներից բացի՝ հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ նաև Երևանի Հայ-հունական պետական քոլեջից, […]
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հունիսի 22-ին Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ։ Հանդիպման նպատակն էր Արմավիրի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտի ներկայացուցիչներին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները և վավերապայմանները։ Հանդիպմանը մասնակցում էին ակադեմիական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջից, Արմավիրի արվեստի պետական քոլեջից, […]
Ս․թ․ հունիսի 13-14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացան Էրազմուս+ ազգային գրասենյակների նեթվորքինգային հանդիպումները` կազմակերպված Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից։ Հանդիպումներին մասնակցում էին Էրազմուս+ ազգային գրասենյակներ 20 երկրներից, իսկ հայաստանյան գրասենյակը ներկայացնում էին Գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի ղեկավար Արփինե Ջրաղացպանյանը։ Նեթվորքինգային հանդիպումների նպատակն էր բացահայտել Էրազմուս+ ծրագրի արդյունքները, […]