Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում են մասնակցելու ԵՄ Էրազմուս+ ծրագրի 2022թ․ մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի Ազգային մեկնարկային օրերին, որոնք տեղի կունենան ս․թ․ մայիսի 30-31-ին ՀՀ ԿԳՄՍՆ-ում (հասցե՝ Վ․ Սարգսյան 3, 9-րդ հարկ)։ Երկօրյա միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ դրամաշնորհ ստացած բարձրագույն և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների […]
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս․թ․ մայիսի 19-ին Գորիսի պետական քոլեջում անցկացրեց տեղեկատվական հանդիպում Սյունիքի մարզի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի ներկայացուցիչների համար՝ Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին Գորիսի պետական քոլեջի, Սիսիանի պետական քոլեջի, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի, Գորիսի համայնքապետարանի, Կապանի պետական բժշկական քոլեջի, Կապանի արվեստի պետական քոլեջի, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի, Գորիսի պետական գյուղատնտեսական […]
Մայիսի 9-ին ZOOM հարթակում տեղի ունեցավ հանդիպում՝ «Impact Entrepreneurship» (EMMIE) Էրազմուս Մունդուս ծրագրում ընդգրկված 3 միջազգային ուսանողների հետ։ EMMIE-ն 18-ամսյա համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր է, որը դասավանդվում է Զագրեբի, Վիլնյուսի և Լիեժի 3 լավագույն եվրոպական բիզնես դպրոցներում: Հանդիպման խոսնակներն էին Անի Բալդրյանը (Հայաստան), Ջեյսոն Բոնետը (Էկվադոր) և Անա Կարոլինա Սանչես Ֆերնանդեսը (Բրազիլիա)։ Նրանք հանդիպմանը մասնակցող Էրազմուս […]
Ապրիլի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Նախագծի մշակում» խորագրով վերապատրաստում՝ նախատեսված մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտի ներկայացուցիչների համար։ Վերապատրաստումը կազմակերպել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ ««Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։ Վերապատրաստումը նախատեսված էր այն ՄԿՈւ ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են […]
2023 թվականի ապրիլի 4-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ ։ T-GREEN նախագիծը բուհերում […]
Մարտի 17-27-ը Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց մի շարք հանդիպումներ ծրագրի տարբեր գործողություններով հետաքրքրված կազմակերպությունների հետ։ Հանդիպումները նպատակ ունեին իրազեկել կազմակերպություններին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունների և ֆինանսավորման մասին, ինչպես նաև քննարկել նրանց հետաքրքրող հարցերը և գաղափարները։ Հանդիպումների մանրամասները ներկայացնում ենք ստորև․ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, մարտի 17: Ինստիտուտի հրավերով Էրազմուս+ գրասենյակի ներկայացուցիչները […]
Էրազմուս+ ծրագրի գործողությունների տարածման, տրամադրվող ֆինանսավորման և հնարավորությունների մասին շահառուներին իրազեկելու նպատակով՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց մի շարք տեղեկատվական հանդիպումներ վերջին ամսվա ընթացքում։ Հանդիպումների թիրախում Էրազմուս+ ծրագրի գործողություններում նորեկ կազմակերպություններն էին, որոնք նախկինում չեն օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից։Հանդիպումների ձևաչափը հետևյալն էր՝ տվյալ կազմակերպության կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան Էրազմուս+ գործողության ներկայացում, կազմակերպության ներկայացուցիչների հարցերի քննարկում […]
2022 թվականի նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և ՀՀ կրթության, գիիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցած «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումից հետո մասնակիցների շրջանում անց կացված հարցման արդյունքում որոշում կայացվեց շարունակել թեմայի վերաբերյալ քննարկումները։ Թեմատիկ քննարկմանն ընդգրկված Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման մի քանի նախագծերի հրավերով քննարկման մասնակիցների […]
Պաշտոն՝ Ծրագրի մենեջեր Սկիզբ՝ մարտ 2023թ Տևողություն: 1 տարի, հնարավոր երկարացմամբ Բեռնվածք՝ ամբողջական դրույք Վայր՝ ք․ Երևան, հեռավար (համակցված) Հաջողակ թեկնածուն պատասխանատու կլինի հետևյալ գործառույցների իրականացման և համակարգման համար. Նպաստել Էրազմուս+ Ծրագրի առաջխաղացմանը, Էրազմուս+ նախագծերի զարգացումների մասին տեղեկատվության տարածմանը բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բոլոր շահագրգիռ կողմերին շրջանակներում, Մասնակցել տեղեկատվական արշավների և […]