Որոնել

Category: Նորություններ 2023թ․

Տեղի ունեցավ «Նախագծի մշակում և բյուջեի պլանավորում» թեմայով դասընթացը

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Նախագծի մշակում և բյուջեի պլանավորում» թեմայով դասընթացը, որի նպատակն էր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին փոխանցել նախագծերի մշակման և բյուջեի պլանավորման հմտություններ՝ Էրազմուս+ ծրագրի համատեքստում։ Դասընթացին վերոնշյալ հաստատություններից մասնակցում էին շուրջ 25 ներկայացուցիչներ։ Դասընթացը վարեցին Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Արևիկ Օհանյանը, ով ում աշխատում է […]

Կարդալ ավելին
«Էրազմուս+»-ը «Երիտասարդական էքսպո 2023»-ում
Նոյեմբերի 24-26-ը տեղի ունեցավ «Երիտասարդական էքսպո 2023»-ը, որը համախմբել էր բազմաթիվ ակտիվ երիտասարդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) Հայաստանի տարբեր մարզերից: Հանդիպման երրորդ օրվա ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները էքսպոյին մասնակցող ուսանողներին և աշակերտներին ներկայացրին «Էրազմուս+» ծրագրի կողմից հայ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակների հնարավորությունները։ Հանդիպման սկզբում Գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց «Էրազմուս+» ծրագիրը, մասնակցող երկրների [...]
Կարդալ ավելին
Տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս Մունդուս Նախագծերի վերաբերյալ
Եթե հետաքրքրված եք Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծմամբ, ապա ծանոթացեք «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի շրջանակներում իրականացվող հերթական հանդիպման մանրամասերին ստորև։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում է Ձեր բուհի ներկայացուցիչներին մասնակցելու Էրազմուս Մունդուս Գործողությունների վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին ժ․ 14:30 Երևանի պետական համալսարանում:  Հանդիպման խոսնակն է Երևանի պետական [...]
Կարդալ ավելին
Կայացավ «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի առաջին միջոցառումը

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս/թ նոյեմբերի 17-ին իրականացրեց «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի առաջին և ամենախոշոր հանդիպումը Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հյուրընկալող համալսարանից, ԵՄ պատվիրակությունից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, ՄԿՈւ հաստատություններից, հետազոտական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, բիզնես ոլորտից և այլ շահառու կազմակերպություններից: Միջոցառման նպատակն էր այս հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս/թ նոյեմբերի 17-ին սիրով հրավիրում է մասնակցելու «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառմանը, որը տեղի կունենա Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե՝ Ալեք Մանուկյան 13)։  Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի գործողությունները` հասանելի ՀՀ հաստատությունների համար, այդ գործողությունների շրջանակներում հաջողած նախագծերը, ինչպես նաև հրապարակել շուտով մեկնարկող Էրազմուս+ 2024թ․ Առաջարկների մրցույթի […]

Կարդալ ավելին
Կայացավ «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական վեբինարը

Ս/թ հոկտեմբերի 30-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական վեբինարը՝  Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ։ «Էրազմուս Մունդուս-ից առաջ, ընթացքում և հետո» խորագրով վեբինարի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ծրագրին դիմելու գործընթացի մանրամասները, ուսման ընթացքը և ազդեցությունը՝ իրենց անձնական աճի և կարիերայի վրա։ Վեբինարի սկզբում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի […]

Կարդալ ավելին
Մունդուս Talks. «Էրազմուս Մունդուս»-ից առաջ, ընթացքում և հետո

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը սիրով հրավիրում է մասնակցել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ իրականացվող «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական հանդիպմանը։ Ս/թ հոկտեմբերի 30-ին, ժ․ 19:00 ZOOM հարթակում տեղի կունենա «Էրազմուս Մունդուս-ից առաջ, ընթացքում և հետո» խորագրով առցանց հանդիպումը, որին կմասնակցեն Անուշ Առաքելյանը («Ջրային կուլտուրա, շրջակա միջավայր և հասարակություն» Էրազմուս Մունդուս համատեղ […]

Կարդալ ավելին
Տեղի ունեցավ միջազգային համագործակցությամբ զբաղվող բաժինների ներկայացուցիչների տարեկան հանդիպումը

2023թ․ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ հայաստանյան բուհերի միջազգային հարաբերություններով և համագործակցությամբ զբաղվող բաժինների ներկայացուցիչների հերթական տարեկան հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին 22 բարձրագույն ուսումնական հաստատություններից շուրջ 29 ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կոորդինատոր Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ 2023թ․ հայտարարված Առաջարկների մրցույթի արդյունքները։ Այնուհետև մասնակիցների հետ քննարկվեցին հաջողակ նախագծի առաջարկ ներկայացնելու նախապայմանները և հիմնական պահանջները։ Քննարկումից […]

Կարդալ ավելին
Կայացավ «Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» վեբինարը

Ս/թ հոկտեմբերի 11-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի հետ համատեղ իրականացրեց «Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» խորագրով առցանց հանդիպումը, որն անցկացվում էր «Էրազմուս օրեր 2023» միջոցառումների շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցում էին Էրազմուս+ ծրագրերով հետաքրքրված շուրջ 70 անհատներ։ Հանդիպման նպատակն էր իրազեկել հասանելի ծրագրերի և դրանց դիմելու գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ուղղորդել […]

Կարդալ ավելին
«Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» խորագրով վեբինար

Ս/թ հոկտեմբերի 11-ին, ժ․ 19:30 Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, համագործակցելով ESN Armenia-ի հետ, կազմակերպում է առցանց հանդիպում՝ «Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» խորագրով։ Հանդիպումն անցկացվում է «Էրազմուս օրեր 2023» միջոցառումների շրջանակներում։ Եթե ցանկանում եք կատարել ձեր առաջին միջազգային, ակադեմիական քայլը Էրազմուս+ ծրագրերի միջոցով, միացե՛ք մեր առցանց հանդիպմանը, որը նախատեսված է հասանելի ծրագրերի, դրանց […]

Կարդալ ավելին