Որոնել

Հայտարարվել է Էրազմուս+ 2024թ Առաջարկների մրցույթը

Նոյեմբերի 28-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց 2024թ․ Էրազմուս+ Առաջարկների մրցույթը: Էրազմուս+-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է: Հաջորդ տարվա համար 4,3 միլիարդ եվրո բյուջեով Էրազմուս+-ը կշարունակի աջակցել բարձրագույն և միջին մասնագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում ուսանողների փորձառություններին: Ծրագիրը նաև հնարավորություններ է ընձեռում չափահաս սովորողներին, մանկավարժներին և անձնակազմին, ինչպես նաև երիտասարդներին ոչ ֆորմալ ուսուցման ծրագրերում ներգրավվել:

Էրազմուս+-ի շրջանակներում համագործակցությունը կշարունակի միավորել անհատներին և կազմակերպություններին՝ աշխատելու ծրագրի չորս հիմնական առաջնահերթությունների ուղղությամբ։ Դրանք են՝ ներառականություն, քաղաքացիական ակտիվություն և ժողովրդավարական մասնակցություն, կանաչ և թվային կրթություն: Էրազմուս+-ը կշարունակի նաև իր առանցքային դերն ունենալ ԵՄ ընդհանուր արժեքների առաջխաղացման գործում: Ծրագրի բոլոր շահառուները և նրանց կողմից իրականացվող գործողությունները պետք է համապատասխանեն և խթանեն մարդու արժանապատվության և իրավունքների, ազատության, ժողովրդավարության, հավասարության և օրենքի գերակայության արժեքները: Ցանկացած պետական կամ մասնավոր հաստատություն, որն ակտիվ է կրթության, վերապատրաստման և երիտասարդության ոլորտում, կարող է դիմել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար:

Նախաբան

2021-2027 թվականների շրջափուլում Էրազմուս+-ն ավելի քան 26,2 միլիարդ եվրո է հատկացնում, որը համալրվել է ևս 2,2 միլիարդ եվրոյով ԵՄ արտաքին գործիքներից։ Էրազմուս+ ծրագիրը 1987 թ․-ից ի վեր ներգրավել է ավելի քան 14 միլիոն անհատների, ովքեր մասնակցել են տարբեր կրթական, վերապատրաստման և երիտասարդության շարժունության միջոցառումների: Ծրագիրը շարունակաբար ընդլայնում է իր հասանելիությունը՝ ներգրավելով ավելի շատ քաղաքացիների:

Հաջորդ քայլեր և այլ մանրամասներ

2024թ․Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում․ տեղեկատվական հանդիպում

2024 թ. Տարեկան աշխատանքային ծրագիր

2024 թ. Առաջարկների մրցույթի հրավեր

2024թ. Ծրագրի Ուղեցույց 

Փաստերի թերթիկ

Հմտությունների և տաղանդների շարժունություն

Ստորև նշված են Հայաստանի համար հասանելի ծրագրերի հայտերի ներկայացման բոլոր ժամկետները (Բրյուսելի ժամանակով):

Հիմնական Գործողություն 1
Միջազգային կրեդիտային շարժունություն 2024թ․ փետրվարի 20, կենտրոնական եվրոպական ժամանակով ժ․ 12:00
Վիրտուալ փոխանակումեր բարձրագույն կրթության ոլորտում և երիտասարդների համար 2024թ․ ապրիլի 25, կենտրոնական եվրոպական ժամանակով ժ․ 17:00
Հիմնական Գործողություն 2
Էրազմուս Մունդուս նախագծեր 2024թ․ փետրվարի 15, կենտրոնական եվրոպական ժամանակով ժ․ 17:00
Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում 2024թ․ փետրվարի 8, կենտրոնական եվրոպական ժամանակով ժ․ 17:00
Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում 2024թ․ փետրվարի 29, կենտրոնական եվրոպական ժամանակով ժ․ 17:00
Ժան Մոնե գործողություններ 2024թ․ փետրվարի 1, կենտրոնական եվրոպական ժամանակով ժ․ 17:00

Խնդրում ենք ծանոթանալ Էրազմուս+ Ծրագրի Ուղեցույցին՝ հայտերի ներկայացման մանրամասներին ծանոթանալու համար:

Հրապարակված է․Նորություններ 2023թ․