Որոնել

Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ս/թ նոյեմբերի 17-ին սիրով հրավիրում է մասնակցելու «Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառմանը, որը տեղի կունենա Խ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (հասցե՝ Ալեք Մանուկյան 13 

Միջոցառման նպատակն է ներկայացնել Էրազմուս+ ծրագրի գործողությունները` հասանելի ՀՀ հաստատությունների համար, այդ գործողությունների շրջանակներում հաջողած նախագծերը, ինչպես նաև հրապարակել շուտով մեկնարկող Էրազմուս+ 2024թ Առաջարկների մրցույթի նորությունները։ 

Միջոցառման խոսնակները կներկայացնեն մրցույթի մեկնարկի և մասնակցության պայմանների մանրամասները, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի 2021-2027թթ. առաջնահերթությունները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ցանկացած նախագիծ կազմելիս։ 

Տեղեկատվական օրվա ընթացքում կներկայացվեն հետևյալ Էրազմուս+ գործողությունների մանրամասները՝ 

«Էրազմուս+ Տեղեկատվական օրեր 2023» միջոցառման օրակարգը հասանելի է ստորև։

Միջոցառմանը ներկա են լինելու ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ԵՄ պատվիրակությունից, բարձրագույն ուսումնական հաստատություններից, ՄԿՈւ հաստատություններից, հասարակական կազմակերպություններից, բիզնես ոլորտից և այլ շահառու կազմակերպություններից:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․