Որոնել

Կայացավ «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական վեբինարը

Ս/թ հոկտեմբերի 30-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական վեբինարը՝  Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ։ «Էրազմուս Մունդուս-ից առաջ, ընթացքում և հետո» խորագրով վեբինարի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել ծրագրին դիմելու գործընթացի մանրամասները, ուսման ընթացքը և ազդեցությունը՝ իրենց անձնական աճի և կարիերայի վրա։

Վեբինարի սկզբում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրին Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիրը։ Այնուհետև հանդիպման խոսնակներ Անուշ Առաքելյանը («Ջրային կուլտուրա, շրջակա միջավայր և հասարակություն» Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, 2021-2023թթ․) և Հայկ Քալանթարյանը («Գլոբալիզացիայի և եվրոպական ինտեգրման տնտեսագիտություն» Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, 2021-2023թթ․) տրամադրեցին խորհուրդներ ծրագրի ապագա դիմորդներին, կիսվեցին իրենց հաջողակ փորձով, թե ինչպես կարելի է առավել արդյունավետ կազմել դիմումի փաթեթ, ինչպիսի ակադեմիական և հետազոտական փորձառություն են իրենք ունեցել։ Հետաքրքրաշարժ և մոտիվացնող էր լսել, թե ինչպիսին էր տարբեր երկրներում ապրելու և սովորելու իրենց փորձը, ինչ մշակութային և ոչ մշակութային մարտահրավերների են բախվել խոսնակները և ինչպես լուծել դրանք, ինչ սոցիալական ծրագրերի, պրակտիկաների են մասնակցել, նեթվորքինգային ինչ հնարավորություններ են ունեցել և ինչպիսի կապեր ստեղծել։

Հանդիպումը եզրափակվեց ակտիվ հարցուպատասխանով մասնակիցների և խոսնակների միջև։ 

Խոսնակների պրեզենտացիաները և ֆեյսբուքյան ուղիղ եթերի ձայնագրությունը հասանելի են ստորև։ Իսկ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի մասին մանրամասները կարող եք կարդալ այստեղ։ 

Հրապարակված է․Նորություններ 2023թ․