Հունվարի 18-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիական և Եվրոպական քոլեջների աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «Կարողություննրի զարգացումը ՄԿՈւ ոլորտում» Գործողության առանձնահատկությունները, Առաջարկների մրցույթին դիմելու կարգը, ինչպես նաև հաջողված նախագծերի ընտրության չափանիշները։ Այնուհետև, հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները կիսվեցին նախագծի իրենց գաղափարներով, նշեցին ՄԿՈւ ոլորտում առկա բացերը և […]
Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը ՄԿՈւ ոլորտում» Գործողության շրջանակում, հունվարի 15-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը նախաձեռնել էր Հայաստանում գործող ՄԿՈւ հաստատությունների և Շվեդիայի Ուփսալա քաղաքում գործունեություն ծավալող Sustainability InnoCenter կազմակերպության հետ առցանց հանդիպում։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները ծանոթացան միմյանց գործունեությանը, քննարկեցին Հայաստանի ՄԿՈւ ոլորտում առկա կարիքները և մարտահրավերները, ինչպես նաև ներկայացվեցին Շվեդիայում հաջողակ փորձի օրինակներ։ Հանդիպման […]
2023 թ․ դեկտեմբերի 4-5-ը Բարսելոնայի համալսարանում տեղի ունեցավ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ամենամյա համաժողովը։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Տիգրան Միքայելյանը (Հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի դեկան) և Գարեգին Համբարձումյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ)։ Համաժողովի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն […]
Նոյեմբերի 7-8-ը Սարաևոյի համալսարանում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ), ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը մասնակցեցին ԲԿԲՓ սեմինարին՝ «Դեպի 2024 թ. Տիրանայի նախարարական համաժողով. ԵՄ հարևան գործընկեր երկրների բարձրագույն կրթության համակարգերի հետաքրքրության շրջանակները» խորագրով, կազմակերպված SPHERE թիմի կողմից։ Սեմինարը Գործընկեր երկրների համար (Լիբանան, Հորդանան, Մոնտենեգրո, Թունիս, […]
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Սերբիայում Էրազմուս+ ազգային գործակալության հետ համատեղ կազմակերպում է «Նեթվորքինգային հանդիպում` Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև», որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժ․ 14:00 առցանց ձևաչափով։ Հանդիպման ընթացքում ՀՀ ՄԿՈւ հաստատությունները կունենան բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալ երկու երկրներում ՄԿՈւ ոլորտի կարիքներին և առանձնահատկություններին, իմանալ ավելին Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության պահանջների և […]