Որոնել

Տեղի ունեցավ Գերա Այզենախ համալսարանի հետ նեթվորքինգային հանդիպումը

Փետրվարի 9-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Գերմանիայում գործող Գերա Այզենախ կոոպերատիվ համալսարանի հետ համատեղ իրականացրեց նեթվորքինգային հանդիպում, որը համախմբել էր Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններից շուրջ 25 ներկայացուցիչների։

Հանդիպման նպատակն էր կողմերին ներկայացնել երկու երկրներից մասնակից համալսարանների գործունեության շրջանակները, ինչպես նաև ստեղծել հայկական բուհերի և Գերա Այզենախ կոոպերատիվ համալսարանի միջև համագործակցության եզրեր։

Հանդիպման ընթացքում Գերա Այզենախ կոոպերատիվ համալսարանի փոխնախագահ Յուրգեն Մյուլլերը ներկայացրեց համալսարանի միջազգայնացման տեսլականը և առաջնահերթությունները։ Այնուհետև Աննիկա Պենկեն, Գերա Այզենախ կոոպերատիվ համալսարանի միջազգային կապերի գրասենյակի ղեկավարը, ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերի թեմատիկ շրջանակը, աշխատանքի վրա հիմնված ուսուցման նորարարական մեթոդները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղղությունները։

Արդյունքում ձեռք բերվեց մասնակիցների կոնտակտային տվյալներով կիսվելու և առաջիկայում համատեղ նախագծերի թեմատիկ ուղղությունները և ձևաչափերը քննարկելու պայմանավորվածություն։

Հանդիպման օրակարգը, պրեզենտացիան և նկարները հասանելի են ներքևում։

Հրապարակված է․News & Events 2024