Տեղի ունեցավ գործնական այց դեպի Գյումրի՝ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության շրջանակում
Փետրվարի 13-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները և Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի երկու աշխատակիցները գործնական այցով մեկնել էին Գյումրի՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի գործունեությանը ծանոթանալու, Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում իրականացնելու և Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնի կողմից Տեխնազիում ծրագրի միջանկյալ շնորհանդեսին մասնակցելու նպատակով։
Օրվա առաջին հատվածը նվիրված էր ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան այցին։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները ծանոթացան ուսումնարանի գործունեության ոլորտներին, ընթացիկ ծրագրերին և քննարկեցին Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության շրջանակում պլանավորված նախագծի գաղափարները։
Այնուհետև ուսումնարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որին մասնակցում էին Շիրակի մարզից շուրջ 6 ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան Գործողությանը դիմելու պայմաննների և դիմելու ընթացակարգի մասին։
Այնուհետև գրասենյակի աշխատակիցները մասնակցեցին «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված նիդերլանդական «Տեխնազիում» նախագծահեն ուսուցման պիլոտային ծրագրի միջանկյալ շնորհանդեսին, որը անցկացվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Շնորհանդեսի ընթացքում Շիրակի մարզի 6 դպրոցների աշակերտական խմբերը ներկայացրին ծրագրի շրջանակում հանձնարարված հետազոտության արդյունքները և քննարկեցին իրենց հետագա անելիքները։ Հանդիպմանը մասնակցում էին նաև հայաստանյան ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ծանոթացան Ալվան ծաղիկ հիմնադրամի ղեկավար Ռենե Բեունքի հետ, ով ներկայացրեց Տեխնազիում մեթոդի առավելությունները և Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողության շրջանակում այդ մեթոդի կիրառմանն ուղղված նախագիծ իրականացնելու իր գաղափարը։
Հանդիպումների արդյունքում ՄԿՈւ հաստատությունները․
- տեղեկացան գործընկեր ՄԿՈւ հաստատությունների գործունեության շրջանակների մասին,
- տեղեկացան Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողությանը դիմելու կարգի մանրամասներին,
- ծանոթացան նիդերլանդական Տեխնազիում նախագծահեն ուսուցման մեթոդին և Ալվան ծաղիկ հիմնադրամի ղեկավար Ռենե Բեունքի հետ,
- քննարկեցին Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողությանը դիմելու գաղափարներ։
Հանդիպումների ընթացքում արված լուսանկարները և Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» Գործողությանը նվիրված տեղակատվական հանդիպման սահիկաշարը կարող եք գտնել ներքևում։