Որոնել

«Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար»․ տեղեկատվական հանդիպում

Մարտի 6-ին, ժ․ 14:30 Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը կիրականացնի «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» Գործողությանը նվիրված առցանց հանդիպում։ Հանդիպման նպատակն է ներկայացնել Գործողությանը դիմելու կարգը, պայմանները և համագործակցության հնարավոր շրջանակները։

Այս Գործողության շրջանակներում իրականացվող նախագծերը ուղղված են երիտասարդների միջև առցանց փոխանակման գործողությունների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով խթանել մասնակիցների միջմշակութային երկխոսության և փափուկ հմտությունների զարգացումը՝ առանց ֆիզիկական տեղաշարժման:

Ովքե՞ր կարող են դիմել այս Գործողությանը
Դիմորդները պետք է լինեն իրավաբանական անձինք (պետական կամ մասնավոր մարմիններ), մասնավորապես՝

  •     բուհեր,
  •     հասարակական կազմակերպություններ,
  •     բուհերին հարող ասոցիացիաներ,
  •     գրանցում ունեցող ուսանողական կամ ուսուցչական նախաձեռնություններ։

Որո՞նք են Գործողության թեմատիկ ուղղությունները

Վիրտուալ փոխանակման հանդիպումները պետք է անդրադառնան Էրազմուս+ ծրագրի առաջնահերթություններին՝ ներառականություն և բազմազանություն, թվային փոխակերպումներ, շրջակա միջավայր և կլիմայական փոփոխությունների դեմ պայքար, մասնակցություն ժողովրդավարական կյանքին, ընդհանուր արժեքներին և քաղաքացիական ներգրավվածությանը։

Ովքե՞ր են Գործողության շրջանակներում ֆինանսավորված նախագծերի թիրախային խմբերը

13-30 տարեկան երիտասարդները

Ե՞րբ է Գործողությանը դիմելու վերջնաժամկետը  

Գործողությանը դիմելու վերջնաժամկետն է՝ ապրիլի 25, Հայաստանի ժամանակով ժ․ 20:00։ 

Որքա՞ն է դրամաշնորհի գումարի չափը

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախագծի համար կարող է կազմել առավելագույնը 500․000 եվրո, նախագծում՝ յուրաքանչյուր անհատ մասնակցի դիմաց 200 եվրո հատկացնելու պայմանով (օր․՝ 500․000 եվրո դրամաշնորհի դեպքում նախագիծը պետք է ներգրավի առնվազն 2500 մասնակցի):

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես՝ մինչ մարտի 4-ը, գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հրապարակված է․News & Events 2024