Որոնել

Խորհրդատվական հանդիպում՝ Ժան Մոնե Գործողությունների վերաբերյալ

Հունվարի 22-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց առցանց խորհրդատվական հանդիպում, որը նախատեսված էր այն անձանց համար, ովքեր այժմ մշակում են նախագիծ Էրազմուս+ Ժան Մոնե գործողություններից որևէ մեկի շրջանակներում և այդ գործընթացում աջակցության ու խորհրդատվության կարիք ունեն։

Հանդիպման խոսնակներն էին Երևանի պետական համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համակարգող, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը և Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանության» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան, ովքեր Ժան Մոնե գործողությունների (Ժան Մոնե մոդուլ, Ժան Մոնե ամբիոն, Ժան Մոնե ցանց) մշակման և իրականացման գործընթացում մեծ փորձ ունեն և տիրապետում են նախագծերի մշակման կարևոր նրբությունների։

Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսնակներին հղեցին հարցեր՝ կապված նախագծերի նկարագրության, դրանց տարբեր բաժինների, բյուջեի կազմման, դիմելու գործընթացի հետ, ինչպես նաև նախագծի մշակման ընթացքում առաջացած մի շարք այլ հարցեր։ Խոսնակները տվեցին մանրամասն պատասխաններ վերը նշված հարցերին, ինչպես նաև կիսվեցին իրենց փորձով։ Իսկ Գրասենյակի ծրագրի պատասխանատու Արփինե Ջրաղացպանյանը մասնակիցներին ներկայացրեց FTOP պորտալը և դրանից օգտվելու կարգը։

Հիշեցնենք, որ Ժան Մոնե Գործողություններին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը մշտապես պատրաստ է աջակցել դիմումների մշակման գործընթացում առաջացած հարցերի դեպքում։

Հրապարակված է․News & Events 2024