Որոնել

Հանդիպում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ

Հունվարի 19-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աշխատակիցները հանդիպեցին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Էրազմուս+ ծրագրի իրականացումն ու ընթացքը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում Գրասենյակի ներկայացուցիչները Կոմիտեի Միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Օֆելյա Զաքարյանին ներկայացրին Էրազմուս+ ծրագրի ձեռքբերումները և իրականացման ընթացքը, մասնավորապես՝ անդրադարձան «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» Գործողության շրջանակում ֆինանսավորում ստացած նախագծերին, ինչպես նաև քննարկեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ տվյալ նախագծերում ներգրավվածության ձևաչափերը և ներգրավված անձանց գործառույթները, քանի որ այս պահին վերջինս հանդիսանում է գործընկեր 6 կարողությունների զարգացման ընթացիկ նախագծերում։ Բացի այդ՝ քննարկվեցին նաև նախարարության կողմից՝ այդ նախագծերի առաջխաղացմանն ու զարգացմանն ուղղված գործողությունների և միջոցառումների գաղափարներ։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ առաջիկայում նախագծերի զարգացմանը, իրականացման ընթացքի քննարկմանն ու փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ կազմակերպել։

Հրապարակված է․News & Events 2024

Comments (No Responses )

No comments yet.

Leave a Reply