Տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիական և Եվրոպական քոլեջների աշխատակիցների հետ
Հունվարի 18-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիական և Եվրոպական քոլեջների աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «Կարողություննրի զարգացումը ՄԿՈւ ոլորտում» Գործողության առանձնահատկությունները, Առաջարկների մրցույթին դիմելու կարգը, ինչպես նաև հաջողված նախագծերի ընտրության չափանիշները։ Այնուհետև, հարց ու պատասխանի միջոցով մասնակիցները կիսվեցին նախագծի իրենց գաղափարներով, նշեցին ՄԿՈւ ոլորտում առկա բացերը և մարտահրավերները։