Տեղի ունեցավ հանդիպում՝ ՄԿՈւ հաստատությունների և Sustainability InnoCenter կազմակերպության միջև
Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը ՄԿՈւ ոլորտում» Գործողության շրջանակում, հունվարի 15-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը նախաձեռնել էր Հայաստանում գործող ՄԿՈւ հաստատությունների և Շվեդիայի Ուփսալա քաղաքում գործունեություն ծավալող Sustainability InnoCenter կազմակերպության հետ առցանց հանդիպում։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչները ծանոթացան միմյանց գործունեությանը, քննարկեցին Հայաստանի ՄԿՈւ ոլորտում առկա կարիքները և մարտահրավերները, ինչպես նաև ներկայացվեցին Շվեդիայում հաջողակ փորձի օրինակներ։
Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց առաջիկայում մասնակից կազմակերպությունների փորձով ավելի մանրամասն կիսվելու և համատեղ նախագիծ մշակելու մասին պայմանավորվածություն։
Հանդիպման օրակարգը և նկարները հասանելի են ներքևում։