Որոնել

Փորձի փոխանակում Էրազմուս+ նախագծերի միջև

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում է ձեզ մասնակցելու Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակմանն ուղղված հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին, ժամը 14:00 առցանց։ Հանդիպման նպատակն է կիսել Էրազմուս+ նախագծերում արդեն բավականին հմուտ բուհական ներկայացուցիչների փորձը, կարևոր խորհուրդներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել և իմանալ Էրազմուս+ նախագծերի մշակման և իրականացման գործընթացում։

Հանդիպումը նպատակ ունի նաև աջակցել և նախագծերի մշակման լավագույն փորձը փոխանցել այն բուհերին, որոնք պլանավորում են դիմել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողությանը, որի վերջնաժամկետն արդեն շատ մոտ է՝ փետրվարի 8։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ, իսկ օրակարգը հասանելի է ստորև։

Հրապարակված է․News & Events 2024