Տեղի ունեցավ «Էրազմուս+ ազգային գրասենյակների, միջազգային և ազգային համակարգող գրասենյակների ներկայացուցիչների միջև» (NEO-ICP-ENFP) հանդիպումը
Հունվարի 23-25-ը Բելգիայի Բրյուսել քաղաքում տեղի ունեցավ «Էրազմուս+ ազգային գրասենյակների, ինչպես նաև միջազգային և ազգային համակարգող գրասենյակների ներկայացուցիչների միջև» (NEO-ICP-ENFP) հանդիպումը։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակից հանդիպմանը մասնակցեցին համակարգող Լանա Կառլովան և ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանը։ Ընդհանուր հաշվով՝ հանդիպմանը մասնակցում էին շուրջ 110 երկրից թվով 180 ներկայացուցիչներ։
Հանդիպումը մեկնարկեց Սոֆի Բերնաերթսի, Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության գործադիր տնօրենի և Բարբարա Գեսլերի՝ Կրթության և մշակույթի գործադիր գործակալության բարձրագույն կրթության միջազգային կարողությունների զարգացման բաժնի ղեկավարի բացման խոսքով։ Հանդիպման առաջին օրվա ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակից հանդիպմանը մասնակցեցին համակարգող Լանա Կառլովան մոդերացրեց Շարժունության և Համագործակցության շուրջ քննարկումները։
Հանդիպման ընթացքում մասնակիցները
- ստացան թարմացումներ Էրազմուս+ ծրագրի և 2024 թ․ Առաջարկների մրցույթի վերաբերյալ,
- տեղեկացան յուրաքանչյուր տարածաշրջանի համար 2023 թ․ Էրազմուս+ Առաջարկների մրցույթի ընտրության արդյունքների և միտումների մասին,
- կիսվեցին Շարժունության (Էրազմուս Մունդուս, Միջազգային կրեդիտային շարժունություն, Վիրտուալ փոխանակումներ), ինչպես նաև Համագործակցության գործողությունների (Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում, Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորոտւմ, Երիտասարդների կարողությունների զարգացում, Ժան Մոնե գործողություններ) վերաբերյալ ունեցած գործնական դիտարկումներով,
- բացահայտեցին տվյալ Գործողություններին իրականացմանը խոչընդոտող մարտահրավերները, ինչպես նաև բարելավմանն ուղղված լավագույն փորձը և ներկայացրին իրենց առաջարկությունները։
Հանդիպման արդյունքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները նոր գործընկերային կապեր հաստատեցին, քննարկեցին կրթական հաստատությունների միջև պոտենցիալ նախագծերի գաղափարներ, ինչպես նաև բացահայտեցին Հայաստանի կրթական ոլորտում առկա կարիքներն ու մարտահրավերները: Բացի այդ՝ քննարկվեցին տարածաշրջանում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ իրազեկման մեխանիզմները, ինչպես նաև փորձառու գործընկերների խորհուրդներն ու հաջողված փորձը:
Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից։