Մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի նոր 2021-2027 թթ․ շրջափուլը: Հրապարակվել են նաև առաջին տարեկան աշխատանքային ծրագիրը և 2021 թ․ առաջարկների ներկայացման մրցույթը: Ծրագրի բյուջեն կազմում է 26,2 միլիարդ եվրո՝ 2014-2020 թվականների 14,7 միլիարդ եվրոյի համեմատ: Այն կհամալրվի ևս 2.2 միլիարդ եվրոյով ԵՄ այլ արտաքին գործիքներից: Այս ավելացված բյուջեով Էրազմուս+-ը կլինի ավելի ներառական, ավելի թվային և ավելի […]
2021թ. մարտի 17-18-ը տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային առցանց հանդիպումը: Այն հյուրընկալեց ավելի քան 120 մասնակիցների 20 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելգիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից և Միացյալ Նահանգներից: Երկօրյա հանդիպումը նվիրված էր Էրազմուս+ կարողությունների զարգացման այն 7 ծրագրերին, որոնք ընտրվել էին Առաջարկների ներկայացման […]
Եվրոպական համալսարանական ինստիտուտի (ԵՀԻ) և Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նոր կրթաթոշակային ծրագիր Վիշեգրադյան քառյակ երկրների, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների ԱլԳ երկրների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (դոկտորանտուրայի) մակարդակներում ընդգրկված հետազոտողների համար, որոնք ցանկանում են Եվրոպական ինտեգրման պատմության վերաբերյալ արխիվային հետազոտություններ իրականացնել Եվրամիության պատմական արխիվում (ԵՊԱ): Կրթաթոշակային ծրագիրը եվրոպական ինտեգրացիայի թեմայով հետաքրքրված երիտասարդ գիտնականներին […]
Հրապարակվել է 2021թ. COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագրի առաջարկների ընդունման մրցույթը։ COIMBRA խմբի համալսարանները առաջարկում են կարճաժամկետ այցեր Եվրոպական հարևանության բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ հետազոտողների համար: Այս կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել գիտնականներին իրականացնելու հետազոտություններ, որով նրանք զբաղվում են իրենց հաստատություններում, և օգնել նրանց հաստատել գիտական և հետազոտական կապեր: Իրավասու երկրներն են` Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, […]
2021թ․ փետրվարի 2-ին Էրազմուս+ ARMDOCT և MODEST ծրագրերի կոնսորցիումների անդամները նախաձեռնեցին «Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություններ» թեմայով համատեղ վեբինար: 100-ից ավել մասնակիցներ հանդիպեցին առցանց՝ ուսումնասիրելու Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում արդյունաբերության հետ համատեղ դոկտորական ծրագրերի կազմակերպման պրակտիկան, ազգային քաղաքականությունն ու կառույցները, ինչպես նաև համալսարան-արդյունաբերություն գործընկերության սխեմաները: Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային […]
Նոյեմբերի 15-ին Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան թեկնածու թևի (ESN Երևան) թիմը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ, կազմակերպեց «Օպտիմալ վարքագծի դրսևորումները ճգնաժամային իրավիճակներում» թեմայով վեբինար ճգնաժամային հոգեբանության առաջատար փորձագետ և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվ անդամ Տիգրան Գրիգորյանի մասնակցությամբ։ Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ողջունեց հայ ուսանողներին և ESN Երևանի թեկնածու թևի նոր անդամներին և […]