Որոնել

COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագիր երիտասարդ հետազոտողների համար

Հրապարակվել է 2021թ. COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագրի առաջարկների ընդունման մրցույթը։ 

COIMBRA խմբի համալսարանները առաջարկում են կարճաժամկետ այցեր Եվրոպական հարևանության բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ հետազոտողների համար: Այս կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել գիտնականներին իրականացնելու հետազոտություններ, որով նրանք զբաղվում են իրենց հաստատություններում, և օգնել նրանց հաստատել գիտական և հետազոտական կապեր:

Իրավասու երկրներն են` Ալբանիա, Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Եգիպտոս, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, Վրաստան, Իսրայել, Ղազախստան, Կոսովո, Կիրգիզստան, Լիբանան, Լիբիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Մարոկկո, Պաղեստինյան Իշխանություն, Սերբիա, Սիրիա, Տաջիկստան, Թունիս, Թուրքմենստան, Ուկրաինա և Ուզբեկստան:

Ծրագիրը նախատեսված է երիտասարդ գիտնականների համար, ովքեր ծնվել են 1986 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Դիմորդները պետք է լինեն վերոնշյալ իրավասու երկրների քաղաքացիներ և բնակիչներ, վերոնշյալ իրավասու երկրների համալսարանների կամ դրան համարժեք բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ունենալ հետդոկտորի կամ համարժեք կարգավիճակ (չնայած որոշ հաստատություններ կարող են առաջարկել հնարավորություններ դոկտորական ուսանողների համար ևս): 

Այս տարի ծրագրին մասնակցում են հետևյալ եվրոպական բուհերը՝ 

Էտվոս Լորանդ համալսարան (Հունգարիա)
Գրանադայի համալսարան (Իսպանիա)
Գրացի Կառլ Ֆրանց համալսարան (Ավստրիա)
Հայդելբերգի համալսարան (Գերմանիա)
Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարան (Ռումինիա)
Կրակովի Յագելոնյան համալսարան (Լեհաստան)
Լյովենի Կաթոլիկ համալսարան (Բելգիա)
Պադովայի համալսարան (Իտալիա)
Պուատյեի համալսարան (Ֆրանսիա)
Սալամանկայի համալսարան (Իսպանիա)
Սիենայի համալսարան (Իտալիա)

Դիմումների վերջնաժամկետ՝ 2021 թ. ապրիլի 16:

Առցանց դիմում հայտը կարող եք գտնել այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմե՛ք Աննա Քվիքին՝ quici@coimbra-group.eu կամ Սոֆիա Բառբալիին` barbagli@coimbra-group.eu

 

 

 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ