ԱլԳ երկրներից դիմորդների համար ԵՀԻ-ի և Վիշեգրադյան հիմնադրամի հետազոտական կրթաթոշակներ
Եվրոպական համալսարանական ինստիտուտի (ԵՀԻ) և Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նոր կրթաթոշակային ծրագիր Վիշեգրադյան քառյակ երկրների, Արևմտյան Բալկանների և Արևելյան գործընկերության տարածաշրջանների ԱլԳ երկրների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի (դոկտորանտուրայի) մակարդակներում ընդգրկված հետազոտողների համար, որոնք ցանկանում են Եվրոպական ինտեգրման պատմության վերաբերյալ արխիվային հետազոտություններ իրականացնել Եվրամիության պատմական արխիվում (ԵՊԱ):
Կրթաթոշակային ծրագիրը եվրոպական ինտեգրացիայի թեմայով հետաքրքրված երիտասարդ գիտնականներին հնարավորություն է տալիս եզակի հետազոտական փորձ ձեռք բերել Ֆլորենցիայում տեղակայված ԵՀԻ-ի միջազգային գիտական համայնքում, որտեղ ներդրված է նաև Եվրամիության պատմական արխիվը:
Ներկայիս արտակարգ իրավիճակի մարտահրավերներին դիմագրավելու համար՝ ԵՊԱ-ն առաջարկում է թվայնացնել հետազոտողներին անհրաժեշտ արխիվային ֆայլերը` այդպիսով ապահովելով դրամաշնորհային ծրագրի գործառնական շարունակականությունը նաև ՔՈՎԻԴ-19 համաճարակի ընթացքում:
Դիմել կարող են հետևյալ թեկնածուները Չեխիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Արևմտյան Բալկաններից և Արևելյան գործընկերության տարածաշրջանից ՝
- Մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները և ասպիրանտները,
- Բոլոր հետդոկտորական հետազոտողները կամ բուհական դասախոսները, ովքեր մագիստրատուրան կամ ասպիրանտական (դոկտորական) կրթությունը ավարտել են (աստիճանաշնորհվել են) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող տասը տարիների ընթացքում և ներկայումս ակադեմիական պաշտոն են զբաղեցնում։
Հաջողակ դիմորդները պետք է հումանիտար և սոցիալական գիտությունների որևէ առարկայի շրջանակներում (օր.՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա, պետական կառավարում) հրատարակեն եվրոպական ինտեգրման թեմայով թեզ, դիսերտացիա, գիրք կամ գիտական հոդված: Նախընտրելի է, որպեսզի մագիստրատուրայի ուսանողների կամ ասպիրանտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը ուղղակիորեն վերաբերեն իրենց մագիստրոսական կամ հետբուհական հետազոտությունների ոլորտներին:
Հաշվի առնելով Եվրամիության արխիվային փաստաթղթերի հիմնական լեզուները՝ թեկնածուները պետք է ունենան անգլերենի գերազանց իմացություն և ֆրանսերենի բավարար իմացություն:
2021-2022թթ․ ծրագիրը հայտադիմումներն ընդունելու է տարեկան երկու անգամ․ վերջնաժամկետներն են ս․թ․ ապրիլի 30-ը և հոկտեմբերի 31-ը:
Հայտերի ընդունման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների և հարցումների համար կապվեք ծրագրի քարտուղարության հետ՝ archiv@eui.eu էլ․ հասցեի միջոցով։