Որոնել

Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային հանդիպում

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային հանդիպմանը, որը տեղի կունենա 2021թ. մարտի 17-18-ը: ՔՈՎԻԴ-19 համաճարակով պայմանավորված՝ միջոցառումները կանցկացվեն առցանց՝ ZOOM հարթակում:

Երկօրյա հանդիպումը նվիրված է Էրազմուս+ կարողությունների զարգացման այն ծրագրերին, որոնք ընտրվել են Առաջարկների ներկայացման 2020թ. մրցույթի արդյունքում: Այն հնարավորություն կընձեռի նոր և փորձառու ծրագրային թիմերին կիսվելու կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման փորձով: Մանրամասն անդրադարձ կկատարվի նաև Հայաստանում իրականացվող ԵՄ բուհական դրամաշնորհների կառավարման խնդիրներին և հնարավոր մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում քննարկումներ կընթանամ հետևյալ թեմաների շուրջ՝

Կներկայացվեն 2020թ․ Առաջարկների ներկայացման մրցույթում հաղթած 7 նոր ծրագրերի շրջանակները՝ սահմանելով ծրագրերի հատուկ նպատակները, արդյունքները, առաջադրանքները, ժամկետները և ծրագրային թիմերը:

Էրազմուս+ ազգային գրասենյակը կանդրադառնա դրամաշնորհային պայմանագրերի գործառնական կառավարմանը և կիրառող ֆինանսական կանոններին:

Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2015թ.-ից ի վեր Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի ընտրության վերաբերյալ Արևելյան գործընկերության տարածաշրջանային վիճակագրությանը:

Վիրտուալ տարածքը կօգնի խթանել բարձագույն կրթության հիմնական դերակատարների և լայն հանրության միջև հաղորդակցությունը, տեղեկատվության տարածումը և ծրագրերի միջև հնարավոր սիներգիաները։

Աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը՝ համաժամանակյա առցանց թարգմանությամբ։  

Հանդիպումները բաց են մասնակցության համար նախնական գրանցմամբ: Գրանցված անձինք իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան հղում դեպի ZOOM հարթակ։ Անհրաժեշտ է պահպանել գրանցման հղումը նաև երկրորդ օրը մուտք գործելու համար։

 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ