Ժան Մոնե ծրագրերը Հայաստանում ներկայացվեցին միջազգային համաժողովին
Հունվարի 22-ին «Կովկասի եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիան» (AESC) հրավիրեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակին իր տարեկան Գլխավոր ասամբլեային՝ կիսվելու Հայաստանում Ժան Մոնե գործողությունների ազգային վիճակագրությամբ: Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց 2016, 2019 և 2020 թվականների երեք մրցույթների արդյունքները, որոնց շնորհիվ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները հաջողությամբ ներգրավվել են Ժան Մոնե 8 գործողություններում՝ 4 մոդուլ, 2 նախագիծ և 2 ցանց:
Մոդուլներն անդրադառնում են հետևյալ թեմաներին՝
«Միգրացիոն քաղաքականության մարտահրավերները ԵՄ-ում և Հարավային Կովկասում». Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն (2016-2019թթ.)
«Եվրոպական ինտեգրում և ԵՄ արժեքներ. Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրենքի գերակայություն». Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան (վերանվանվել է Բրյուսովի անվ. պետական համալսարանի) (2016-2019թթ.)
«ԵՄ օրենսդրությանը Հայաստանի օրենսդրության մոտարկման լաբորատորիա». Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարան (վերանվանվել է Բրյուսովի անվ. պետական համալսարանի) (2019-2022թթ.)
«ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը». Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) (2019-2022թթ.)
2020թ. առաջին անգամ հայաստանյան գործընկեր համալսարանները (ներառյալ նորեկները) ներգրավվեցին հետևյալ 2 Ժան Մոնե նախագծերում, որոնք միտված են նորարարությանը, փորձի փոխանակմանը և եվրոպական հիմնախնդիրների շուրջ քննարկումների խթանմանը՝
«Համեմատելով ԱլԳ երկրների ռազմավարություններն ու լուծումները տեղական օրենսդրական համակարգերը ԵՄ օրենսդրության հետ մոտարկելու ոլորտում/ Համեմատելով մոտարկման ռազմավարություններն ու լուծումները». Բրյուսովի պետական համալսարան (ԲՊՀ) (2020-2023թթ.)
«Եվրոպական ուսումնասիրությունների խթանումը Հայաստանում». Հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ), Երևանի Գլաձոր համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Վանաձորի պետական համալսարան (2020 – 2023թթ.)
Եվ, վերջապես, երկու Ժան Մոնե ցանցերը հետևյալն են՝
«ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցության» EUCON ցանց (2020թ.), որում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացվող «Եվրոպական ուսումնասիրությունների զարգացումը Կովկասում» DESCNet ցանցը (2015թ.):
Գլխավոր ասամբլեան վարում էր «Իրավական մոտարկման լաբորատորիա» (LegAL) մոդուլի և COMPASS նախագծի համակարգող դոկտոր Աննա Խվորոստիանկինան: Գլխավոր ասամբլեան իր տեսակով առաջին տարածաշրջանային տեղեկատվական միջոցառումն էր, որի ընթացքում հայ գործընկերներին հնարավորություն ընձեռվեց կիսվելու իրենց փորձով և ձեռքբերումներով, դիտարկելու Ժան Մոնե ծրագրերի միջև հնարավոր սիներգիաները: Նման օրինակներից էր 2020թ. ֆինանսավորում ստացած Ժան Մոնե EUCON ցանցը: Ցանցի տեղական համակարգող Ալբերտ Հայրապետյանը ներկայացրեց EUCON-ի հիմնական նպատակները և խոսեց այն մասին, թե ինչպես են Ժան Մոնե և Կարողությունների զարգացման ծրագրերի շնորհիվ (օրինակ`REFINE նախագիծը) ՀՊՏՀ-ում խթանվել և զարգացում ապրել Եվրոպական ուսումնասիրությունները: