Որոնել

Վեբինարների մասնակցության հրավեր Էրազմուս+ «MODEST» ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ «MODEST» (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագիրը հրավիրում է մասնակցելու մի շարք առցանց վեբինարների՝ ուղղված դասախոսներին, հետազոտողներին, ասպիրանտներին և երիտասարդ հետազոտողներին, ինչպես նաև Հայաստանում 3-րդ կրթական մակարդակով հետաքրքրված այլ մասնակիցներին:

 

Ամսաթիվ՝ 2021թ. հունվարի 25-ին, Հայաստանի ժամանակով 18:00-ին

Թեմա՝ Մեծ Բրիտանիայի փորձը դոկտորական վերապատրաստման կենտրոնի ստեղծման գործում

Ներկայացնող՝ Իրինա Գրիգորիևա, Մանչեսթերի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր

Գրանցում՝ http://bit.ly/393mcnz

 

Ամսաթիվ՝ 2021թ. փետրվարի 4-ին, Հայաստանի ժամանակով 12:00-ին

Թեմա՝ Հելսինկիի EIT դոկտորական վերապատրաստման կենտրոնը

Ներկայացնող՝ Տիմո Սորսա, EIT-ի տեղակայման կենտրոնի կառավարիչ

Գրանցում ՝ http://bit.ly/3iAppym

 

ԲՈՆՈՒՍ. 2021թ. հունվարի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին, միացեք առաջին Zoom միջոցառմանը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակներում հետազոտողների համար մշակված դասընթացները՝

  • Դոկտորական վերապատրաստման դասընթացների կազմակերպում
  • Կրթական/կառուցողական համապատասխանեցում, ասպիրանտական կրթական ծրագրերի մշակում և իրականացում
  • Թվային գրագիտություն
  • Տվյալների վերլուծություն և փորձագիտական համակարգեր
  • Վիրտուալ միջավայր

 

Միջոցառման օրակարգը և Zoom հղումը հասանելի են այստեղ՝ http://bit.ly/39PTdTp

 

Երեք վեբինարներն էլ նպատակ ունեն կիսվել փորձով և անցկացնել քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ՝

  • Դոկտորական վերապատրաստման կենտրոնների ստեղծման նպատակը,
  • Ասպիրանտների վերապատրաստման խնդիրները և ինչպես են դրանք լուծվել կենտրոնների կողմից,
  • Ինչպես են մշակվում և թարմացվում ասպիրանտական վերապատրաստման ծրագրերը. ով որոշում է կայացնում և ինչպես է ծրագիրը հաստատվում, ծրագրի (մոդուլների) արդյունավետության գնահատումը, ներքին և արտաքին գործընկերների հետ փոխգործակցությունը, միջդիսցիպլինարության ապահովումը և այլն,
  • Ինչ գիտելիքներ և հմտություններ պետք է ունենան այն թեկնածուները, որոնք ցանկանում են սովորել կենտրոններում,
  • Կենտրոնի կառավարումը, ակադեմիական և արդյունաբերական գործընկերների հետ փոխհարաբերությունների ստեղծումը և խթանումը,
  • Դոկտորական վերապատրաստման կենտրոնների ցանցի ստեղծումը և տեղեկատվության փոխանակումը:

 

Էրազմուս+ «MODEST» ծրագրի նպատակն է ընդլայնել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունները հետբուհական կրթության ոլորտում՝ https://www.emodest.eu/ 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ