Որոնել

Էրազմուս+ ծրագրի 2021 թ․ առաջարկների ներկայացման մրցույթը հրապարակվել է

Մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի նոր 2021-2027 թթ․ շրջափուլը: Հրապարակվել են նաև առաջին տարեկան աշխատանքային ծրագիրը և 2021 թ առաջարկների ներկայացման մրցույթը:

Ծրագրի բյուջեն կազմում է 26,2 միլիարդ եվրո՝ 2014-2020 թվականների 14,7 միլիարդ եվրոյի համեմատ: Այն կհամալրվի  ևս 2.2 միլիարդ եվրոյով ԵՄ այլ արտաքին գործիքներից: Այս ավելացված բյուջեով Էրազմուս+-ը կլինի ավելի ներառական, ավելի թվային և ավելի կանաչ:

Մասնակցության և ֆինանսավորման մանրամասն պայմանները կարող եք գտնել Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում (տարբերակ 1, 25/03/2021), որը հասանելի է այստեղ:

Եվրամիության պաշտոնական տեղեկագրում հրապարակված մրցույթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրի նոր առանձնահատկությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Հրապարակված է․Նորություններ