Որոնել

Նորություններ

Դեպի բարձրագույն կրթական համակարգի միջազգայնացում. HARMONY ծրագրի արդյունքների ներկայացում
Ս.թ. ապրիլի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանում ներկայացվեցին «ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման»  HARMONY ծրագրի հիմնական արդյունքները: ՀՀ Կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը նշեց, որ  HARMONY  ծրագիրը Եվրամիության աջակցությամբ իրականացած այն հաջողված ծրագրերից է, որը մասնակից բուհերին հնարավորություն ընձեռեց առաջընթաց գրանցել  միջազգայնացման ուղղությամբ: [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ ALL4R&D ծրագրի ազգային տեղեկատվական միջոցառումը Երևանում
Մարտի 6-ին  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ All4R&D նախագծի ազգային տեղեկատվական միջոցառումը, որին մասնակցեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի, նախագծի շրջանակում գործընկերներ հանդիսացող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՃՇՀԱՀ-ի ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ:  All4R&D ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում և Բոսնիա Հերցոգովինայում hամագործակցային, [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ սեմինար «Բուհերի ռազմավարությունների միջազգայնացման խթանումը միջազգային բենչմարքինգի գործիքակազմի կիրառմամբ»
Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական թիմին Տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում 2019 թ. փետրվարի 4-5-ը Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարնեց երկօրյա աշխատաժողով «Բուհերի ռազմավարությունների միջազգայնացման խթանումը միջազգային բենչմարքինգի գործիքակազմի կիրառմամբ» խորագրով։  Միջազգային փորձագետ Իրինա Ֆերենցը Բելգիայի Ակադեմիական համագործակցության ասոցիացիայից ներկայացրեց միջազգայնացման ցուցանիշներն ու բենչմարքինգի գործիքակազմի և մեթոդների կիրառման եվրոպական օրինակները: Էրազմուս+ BOOST և HARMONY միջազգայնացմանը միտված կարողությունների [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ «Բնապահպանության ոլորոտում կրթական ծրագրերի արդիականացումը Հայաստանում և Վրաստանում” (MENVIPRO) ծրագրի մեկնարկը Երևանում

Ս.թ. հունվարի 14-15-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ Էրազմուս+ «Բնապահպանության ոլորոտում կրթական ծրագրերի արդիականացումը Հայաստանում և Վրաստանում» (MENVIPRO) խորագրով կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը: Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ Իտալիայի Տուշիայի համալսարանից (համակարգող), հայաստանյան գործընկեր հաստատություններից` ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն և Գավառի պետական համալսարան, վրացական գործընկեր հաստատություններից` […]

Կարդալ ավելին
Ժան Մոնե Գործողությունների Վերաբերյալ Վերապատրաստում

Դեկտեմբերի 19-ին 15 բուհերի դասախոսներ  Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մասնակցեցին Ժան Մոնե Գործողությունների վերաբերյալ վերապատրաստմանը, որի ընթացքում ակադեմիական շահառուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Ժան Մոնե ֆինանսավորմանը դիմելու նախապայմաններին և տալու իրենց հուզող հարցերը: Միջոցառման նպատակն էր Ժան Մոնե Գործողություններին դիմելու նախապատրաստել  բուհական այն դասախոսներին  ովքեր հետաքրքրված են մշակելու 40-ժամյա մոդուլներ Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում և դասավանդել դրանք 3 հաջորդական տարիների ընթացքում: Վերապատրաստումն իրականացրեց Ժան Մոնե […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ ծրագրի 2019 թ․ Առաջարկների մրցույթը հրապարակվել է

Էրազմուս+ ծրագրի 2019 թ. Առաջարկների մրցույթը (Call for Proposals) հրապարակվել է: Ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող վերջնաժամկետները հետևյալն են` Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության բնագավառում` Փետրվարի 7, 2019 թ. Միջազգային կրեդիտային շարժունություն` Փետրվարի 5, 2019թ. Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր` Փետրվարի 14, 2019 թ. Ժան Մոնե գործողություններ` Փետրվարի 22, 2019 թ. Այս առաջարկների մրցույթի մանրամասն պայմանները կարելի է գտնել […]

Կարդալ ավելին
Ժան Մոնե Գործողությունների 2019թ․ առաջարկների ներկայացման մրցույթ

Հրապարակվել են Ժան Մոնե Գործողություններին դիմելու համար 2019թ․ Առաջարկների ընդունման մրցույթն ու կից փաստաթղթերը։ Ժան Մոնե Գործողություններն են՝  Ժան Մոնե Ամբիոններ Ժան Մոնե Մոդուլներ Ժան Մոնե Գերազանցության Կենտրոններ Ժան Մոնե Աջակցություն Ասոցիացիաներին Ժան Մոնե Ցանցեր Ժան Մոնե Ծրագրեր Առաջարկների մրցույթի հրապարակման ամսաթիվ հոկտեմբերի 24, 2018թ Առաջարկների ներկայացման մրցույթի վերջնաժամկետը փետրվարի 22, 2019թ (12:00 CET, Բրյուսելյան […]

Կարդալ ավելին
Գործադիր գործակալության ծրագրի պատասխանատու Բելեն Էնսիսոյի այցը Հայաստան

Ս.թ. նոյեմբերի 13-16-ը Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Բելեն Էնսիսոն այցելեց Հայաստան: Նա պատասխանատու է հայաստանում իրականացվելիք Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի համար: Տկն. Էնսիսոն ունեցավ հանդիպումների ինտենսիվ ժամանակացույց ազգային կրթական մարմինների, ինչպես նաև ընթացիկ, ավարտված և նոր ընտրված ծրագրերի ներկայացուցիչների հետ: Նա այս հնարավորությունն օգտագործեց առաջին հերթին ընթացիկ զարգացումներին ծանոթանալու և շահագրգիռ […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ Տեղեկատվական Օրերը Հայաստանում (30, 31.10 և 6, 7.11.2018թ)
Ս․թ. հոկտեմբերի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, հոկտեմբերի 31-ին Շիրակի պետական համալսարանում, իսկ նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային  համալսարանում տեղի ունեցան հերթական Էրազմուս+ Տեղեկատվական օրերը Հայաստանում: Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվեցին Էրազմուս+ Ծրագրի նորություններն ի դեմս 2019թ. Էրազմուս+ Առաջարկների ներկայացման մրցույթում։ Քառօրյա միջոցառումների ընթացքում դիտարկվեցին Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության [...]
Կարդալ ավելին
Էրազմուս+ Կարողությունների Զարգացման 2019թ․ առաջարկների ներկայացման մրցույթ

Հրապարակվել է Բարձրագույն Կրթության ոլորտում Կարողությունների Զարգացման 2019թ․ Առաջարկների ընդունման Մրցույթը։ Ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում այս մրցույթում։  Սերբիան կարող է մասնակցել մրցույթին միայն որպես Ծրագրային երկիր Չիլին և Ուրուգվայն այլևս չեն կարող մասնակցել այս մրցույթին  Վերանայվել է «Նախագծի մանրամասն նկարագրության» ձևանմուշը  ժամանակացույց՝ Առաջարկների ներկայացման մրցույթի հրապարակում հոկտեմբերի 24, 2018թ․ Դիմումների ներկայացման վերջնաժամկետ փետրվարի 7, 2019թ․ (12:00 CET, […]

Կարդալ ավելին