Որոնել

Ժան Մոնե Գործողությունների Վերաբերյալ Վերապատրաստում

Դեկտեմբերի 19-ին 15 բուհերի դասախոսներ  Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մասնակցեցին Ժան Մոնե Գործողությունների վերաբերյալ վերապատրաստմանը, որի ընթացքում ակադեմիական շահառուներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու Ժան Մոնե ֆինանսավորմանը դիմելու նախապայմաններին և տալու իրենց հուզող հարցերը:

Միջոցառման նպատակն էր Ժան Մոնե Գործողություններին դիմելու նախապատրաստել  բուհական այն դասախոսներին  ովքեր հետաքրքրված են մշակելու 40-ժամյա մոդուլներ Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում և դասավանդել դրանք 3 հաջորդական տարիների ընթացքում: Վերապատրաստումն իրականացրեց Ժան Մոնե Մոդուլի համակարգող, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը:

Առավել մանրամասն տեղեկատվություն գործողությունների մասին կարող եք գտնել Էրազմուս+ ծրագրի 2019թ․ ուղեցույցում (203-233 էջեր)՝ 
https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/programme-guide_en 

Վերապատրաստման պրեզենտացիան և նկարները հասանելի են ստորև։[/vc_column_text]

Հրապարակված է․Նորություններ