Ժան Մոնե Գործողությունների 2019թ․ առաջարկների ներկայացման մրցույթ
Հրապարակվել են Ժան Մոնե Գործողություններին դիմելու համար 2019թ․ Առաջարկների ընդունման մրցույթն ու կից փաստաթղթերը։ Ժան Մոնե Գործողություններն են՝
- Ժան Մոնե Ամբիոններ
- Ժան Մոնե Մոդուլներ
- Ժան Մոնե Գերազանցության Կենտրոններ
- Ժան Մոնե Աջակցություն Ասոցիացիաներին
- Ժան Մոնե Ցանցեր
- Ժան Մոնե Ծրագրեր
Առաջարկների մրցույթի հրապարակման ամսաթիվ | հոկտեմբերի 24, 2018թ |
Առաջարկների ներկայացման մրցույթի վերջնաժամկետը | փետրվարի 22, 2019թ (12:00 CET, Բրյուսելյան ժամանակով) |
2019թ-ին Ժան Մոնե գործողությունների ընդհանուր բյուջեն կազմում է 13,7 միլիոն եվրո: Եվրոպական միության ոչ անդամ երկրների մասնակցությունը Ժան Մոնե Գործողություններին խրարուսելու նպատակով Գործընկերության գործիքով նախատեսված համաձայնագրով լրացուցիչ 3.5 մլն եվրո կհատկացվի Արգենտինային, Բրազիլիային, Կանադային, Հոնկոնգին, Իրանին, Ճապոնիային, Կորեային, Մակաոյին, Մեքսիկային, Ռուսաստանին, Սինգապուրին և ԱՄՆ-ին։
Էրազմուս+ Ուղեցույցը (2019թ․, անգլերեն լեզվով) հասանելի է առցանց և pdf տարբերակով։ Այն ներկայացնում է Ժան Մոնե Գործողությունները և բացատրում է վերջիններիս շրջանակներում դիմում հայտ ներկայացնելու կանոններն ու պայմանները:
Էլեկտրոնային ձևաթուղթն ու հավելվածները (ներառյալ բյուջեի սանդղակները) հասանելի են այստեղ։ Instructions for completing the Application Package և FAQs փաստաթղղթերը, որոնք կցված են ստորև (անգլերեն լեզվով) կաջակցեն դիմորդներին Ժան Մոնե Գործողություններին դիմելու գործընթացում։