Էրազմուս+ սեմինար «Բուհերի ռազմավարությունների միջազգայնացման խթանումը միջազգային բենչմարքինգի գործիքակազմի կիրառմամբ»
Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական թիմին Տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում 2019 թ. փետրվարի 4-5-ը Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարնեց երկօրյա աշխատաժողով «Բուհերի ռազմավարությունների միջազգայնացման խթանումը միջազգային բենչմարքինգի գործիքակազմի կիրառմամբ» խորագրով։
Միջազգային փորձագետ Իրինա Ֆերենցը Բելգիայի Ակադեմիական համագործակցության ասոցիացիայից ներկայացրեց միջազգայնացման ցուցանիշներն ու բենչմարքինգի գործիքակազմի և մեթոդների կիրառման եվրոպական օրինակները: Էրազմուս+ BOOST և HARMONY միջազգայնացմանը միտված կարողությունների զարգացման ծրագրերի ազգային թիմերի ներկայացուցիչներն, իրենց հերթին, կիսեցին իրենց հետազոտությունների արդյունքներն ու բենչմարքներն ու ցուցանիշները:
Մասնակիցները թիմային աշխատանքի միջոցով ներքոհիշյալ հարցերի հիման վրա կազմակերպեցին քննարկում՝
- որքանով է ազգային հետազոտական քաղաքականությունը համապատասխանում համալսարանի միջազգային քաղաքականությանը,
- որքանով է բարձրագույն կրթության իրականացումը կապակցված հայաստանյան համալսարաններում իրականացվող դասավանդման և ուսուցման հետ,
- ինչպես կարող են նվազեցվել միջազգայնացմանը միտված խոչընդոտները: