Որոնել

Նորություններ

ԵՄ-ԱԳ ակադեմիա ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների համար

2019թ․ փետրվարի 11-19-ը Կիևում տեղի կունենա ԵՄ-Արևելյան Գործընկերության ակադեմիան (EU-EaP Academy)։  Ակադեմիային կարող են մասնակցել Արևելյան Գործընկերության 6 երկրներից այն ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները (ովքեր ավարտել են ոչ ավելի ուշ քան 5 տարի առաջ), որոնց հետազոտական աշխատանքն առնչվում է ԵՄ-ԱԳ համագործակցության թեմաներին։ Միջոցառումը կազմակերպվում և իրականացվում է Էրազմուս+ Ժան Մոնե 599865-EPP-1-2018-1-UA-EPPJMO ծրագրի շրջանակներում։  ԵՄ-ԱԳ ակադեմիան կանդրադառնա […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ Տարածաշրջանային Սեմինար Երևանում

Հոկտեմբերի 15-16-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ “Գիտական հետազոտությունների որակի ապահովումը” խորագրով տարածաշրջանային սեմինար: Միջոցառումն անցկացվեց  Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) շրջանակներում: Սեմինարի նպատակն էր օժանդակելու որակի ապահովման մեխանիզմների հատուկ շրջանակի մշակմանը, որը կնպաստի հետազոտական որակի բարձրացմանը հատկապես կրթական երրորդ մակարդակում: Միջոցառմանը մասնակցեցին  Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և […]

Կարդալ ավելին
Հայաստանի մասնակցությամբ Էրազմուս+ ՀԳ2-ի՝ 2018թ․ մրցույթում հաղթած ծրագրերը

Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը (EACEA) հայտարարել է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի (ՀԳ2) 2018թ. մրցույթի արդյունքները։ Ընդհանուր առմամբ ընտրվել է 147 ծրագիր, որոնցից  Հայաստանի բուհերի և այլ կազմակերպությունների մասնակցությամբ  5 ծրագիր է առաջադրվել ֆինանսավորման: Այս 5 ծրագրերից 3-ը տարածաշրջանային են իսկ 2-ը՝ միջտարածաշրջանային, 4-ը համատեղ ծրագրեր են, իսկ 1-ը՝ […]

Կարդալ ավելին
Հայաստանից 11 Էրազմուս Մունդուս կրթաթոշակակիր է ընտրվել

Ուրախ ենք ներկայացնել Էրազմուս Մունդուս մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի 2018թ․-ի ընտրության արդյունքները։ Դժվարին մրցակցության արդյունքում, 11 հայի տրվել է հնարավորություն կրթաթոշակով ուսանելու Գերմանիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Չեխիայի բուհերում։ Ուսանողները կսովորեն հետևյալ ծրագրերում՝ Europäischer Master für Lexikographie / European Master in Lexicography Master Erasmus Mundus en Cultures Littéraires Européennes – CLE EMJMD on Wine Tourism […]

Կարդալ ավելին
Հայ-Ավստրիական համագործակցություն Էրազմուս+ շարժունության ծրագրերի շուրջ

Հունիսի 12-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Զալցբուրգի Փարիզ Լոդրոն համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտի Էրազմուս+ ծրագրերի համակարգող և EuroPS կոնսորցիումի գործադիր տնօրեն Ֆրանց Կոկի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Կոկը խոսեց իր համալսարանի ընթացիկ բակալավրի և մագիստրոսական ծրագրերի մասին։ Նա հայաստանյան բուհերի դասախոսներին և վարչական աշխատակիցներին ներկայացրեց Քաղաքագիտություն բաժնի «Ինտեգրացիա և կառավարում» ուսումնական ծրագիրը, ինչպես նաև […]

Կարդալ ավելին
«Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» հանդիպում ծնողների և ուսանողների հետ

2018թ.-ի Եվրոպայի Օրվա տոնի շրջանակներում, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ, ս.թ. մայիսի 24-ին ժ17։30-ից 20։00-ն Անի պլազա հյուրանոցի «Անի» սրահում կազմակերպում են «Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» առաջին տեղեկատվական միջոցառումն ուսանողների և ծնողների համար: Ուսումն արտերկրում, վստահաբար, մեծ մարտահրավեր է ինչպես ուսանողի, այնպես էլ նրա ծնողի համար։ Թեև Եվրոպան ուսումնական […]

Կարդալ ավելին
Հրատարակվել է Էրազմուս+ Հայաստանի Տեղեկատվական Թերթիկը

Եվրահանձնաժողովն իր կայքում հրապարակել է Էրազմուս+ ծրագրի տարածաշրջանային և ազգային տեղեկատվական թերթիկները: Այդ կայքում դուք կգտնեք հետևյալը՝ Տարածաշրջանային տեղեկատվական թերթիկներ 8 Էրազմուս+ տեղեկատվական թերթիկները թվերի և օրինակների միջոցով ներկայացնում են, թե ինչպես է Էրազմուս+ ծրագիրն իրականացվում տարբեր տարածաշրջաններում: Դրանք ցույց են տալիս յուրաքանչյուր տարածաշրջանի ընդհանրացված վիճակագրությունը, ինչպես նաև որոշ օրինակներ են մեջբերում ծրագրերից: Այս տեղեկատվությունը […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ 2018թ առաջարկների ընդունման մրցույթի վերաբերյալ նախնական վիճակագրություն (Կարողությունների զարգացում, Ժան Մոնե Գործողություններ)

Ներկայացնում ենք 2018թ փետրվարի վերջնաժամկետների շրջանակներում  Էրազմուս+ 2 գործողություններով ներկայացված դիմում հայտերի նախնական վիճակագրությունը՝ ՀԳ2 Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացում (8 փետրվարի, 2018թ) Ժան Մոնե Գործողություններ (22 փետրվարի, 2018թ․) Երկու գործողությունները ներառում են 33 Ծրագրային երկրների և 2րդ Տարածաշրջանի (Արևելյան գործընկերություն՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) հաստատություններ: Տարածաշրջան 2 Արևելյան գործընկերության երկրները ներկայացրել են […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ ABioNet ծրագրի մեկնարկային հանդիպումը Սալոնիկում

2018թ. փետրվարի 5-ից 9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկեց Էրազմուս+ «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիակների հայակական գերազանցության ցանցի ստեղծում» /Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology/AbioNet կարողությունների զարգացման ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների բուհերի միջև կենսամթերքների արտադրության ոլորտում կրթության, նորարարության և ձեռներեցության համակարգված կապի ստեղծումն է: Մասնավոր նպատակն է համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի ստեղծումը, […]

Կարդալ ավելին
Էրազմուս+ PRINTeL նախագծի մեկնարկային համաժովողը Երևանում

Փետրվարի 15-16-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Էրազմուս+ PRINTeL «Փոփոխու­թյուն լսա­րանում. նորարա­րա­կան դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փոր­ձա­ռու­թյան բարելավման նպատակով» նախագծի մեկնարկային համաժողովը: ԵՊՀ-ի կողմից ներկայացված  PRINTeL ծրագիրը Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ՀԳ 2՝ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում արժանացել է հավանու­թյան և ստացել եռամյա ֆինանսավորում՝ 2018-2020 թթ. համար: PRINTeL նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի […]

Կարդալ ավելին