Որոնել

Հրատարակվել է Էրազմուս+ Հայաստանի Տեղեկատվական Թերթիկը

Եվրահանձնաժողովն իր կայքում հրապարակել է Էրազմուս+ ծրագրի տարածաշրջանային և ազգային տեղեկատվական թերթիկները: Այդ կայքում դուք կգտնեք հետևյալը՝

  1. Տարածաշրջանային տեղեկատվական թերթիկներ

8 Էրազմուս+ տեղեկատվական թերթիկները թվերի և օրինակների միջոցով ներկայացնում են, թե ինչպես է Էրազմուս+ ծրագիրն իրականացվում տարբեր տարածաշրջաններում: Դրանք ցույց են տալիս յուրաքանչյուր տարածաշրջանի ընդհանրացված վիճակագրությունը, ինչպես նաև որոշ օրինակներ են մեջբերում ծրագրերից: Այս տեղեկատվությունը նախատեսված է թե՛ Էրազմուս+ ծրագրին ծանոթ անձանց և թե՛ նորեկների համար:

  1. Գործընկեր երկրի տեղեկատվական թերթիկներ

Ներկայացված են 100 Գործընկեր երկրների տեղեկատվական թերթիկներ, որոնք, ըստ էության, յուրաքանչյուր Գործընկեր երկրի՝ Էրազմուս+ բարձրագույն կրթական ծրագրերին և կրթաթոշակներին վերաբերյալ փաստերի և վիճակագրության ամփոփումն են երկու էջում։  

  1. Ծրագրային երկրների տեղեկատվական թերթիկներ

33 Ծրագրային երկրների տեղեկատվական թերթիկները ցույց են տալիս, թե ինչպես են Էրազմուս+-ի միջոցով վերջիններս ներգրավված միջազգային համագործակցության և շարժունության մեջ։

Էրազմուս+ Հայաստանի տեղեկատվական թերթիկը կարող եք գտնել այստեղ: Այն շահագրգիռ կողմերին իրազեկում է Էրազմուս+ ծրագրի ու շարժունության՝ Հայաստանի վրա ազդեցության մասին: 2018թ.-ի վիճակագրությունը կթողարկվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին։ Հուսով ենք, որ այս փաստաթուղթը օգտակար կլինի Ձեզ համար։

Հրապարակված է․Նորություններ