Որոնել

ԵՄ-ԱԳ ակադեմիա ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների համար

2019թ․ փետրվարի 11-19-ը Կիևում տեղի կունենա ԵՄ-Արևելյան Գործընկերության ակադեմիան (EU-EaP Academy)։ 

Ակադեմիային կարող են մասնակցել Արևելյան Գործընկերության 6 երկրներից այն ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները (ովքեր ավարտել են ոչ ավելի ուշ քան 5 տարի առաջ), որոնց հետազոտական աշխատանքն առնչվում է ԵՄ-ԱԳ համագործակցության թեմաներին։

Միջոցառումը կազմակերպվում և իրականացվում է Էրազմուս+ Ժան Մոնե 599865-EPP-1-2018-1-UA-EPPJMO ծրագրի շրջանակներում։ 

ԵՄ-ԱԳ ակադեմիան կանդրադառնա Արևելյան Եվրոպայում ԵՄ դերի հետ կապված հիմնարար հարցերին, կուսումնասիրի ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների միջև հարաբերությունների տարբեր ասպեկտները, Ասոցացման համաձայնագրերի իրականացման մանրամասներին, կհետազոտի վերոնշյալ հարաբերությունները խոչընդոտող հիմնական ներքին և արտաքին մարտահրավերները, կքննարկի ԵՄ-ԱԳ համագործակցության հնարավոր սցենարները:

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան ավարտական ​​վկայականներ: Ամենաակտիվ մասնակիցները կներկայացվեն 2019թ-ի հունիսին նախատեսվող «Մտորելով ԵՄ-ԱԳ հարաբերությունների ապագայի մասին. երիտասարդ գիտնականների ձայնը» միջազգային կոնֆերանսին:

Ծախսերը՝

Մասնակցություն Ակադեմիային անվճար է: Ժան Մոնե ծրագիրը տրամադրում է սահմանափակ քանակությամբ կրթաթոշակներ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնց մեջ ներառվում են ճանապարհորդական, կեցության ծախսերն ու սնունդը: Մասնակիցներից ակնկալվում է որոշակի ֆինանսական ներդրում`ընտրված սոցիալական միջոցառումներին մասնակցելու համար:

Դիմումների վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 18-ն է:

Առցանց դիմումի ձևը հասանլի է այստեղ՝ http://aprei.com.ua/wp-content/uploads/2018/10/EU-EaP-Application-Form.docx

Դիմորդները պետք է  ուղարկեն իրենց ինքնակենսագրությունը և հետազոտական նախագիծը academy.kyiv2019@gmail.com էլ․ հասցեին։ Մասնակիցները պետք է տիրապետեն անգլերեն լեզվին։ 

Կազմակերպիչները կոնտակտային տվյալներ են՝

APREI, Ուկրաինա: aprei.ukraine@gmail.com; հեռ. + 3B 067 315 ​​92 24

ECSA, Մոլդովա `secretariat@studiieu.org; հեռ.  + 37 368 58 17 17

EUSA, Վրաստան `eusageorgia@gmail.com

Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև 2018 թ․ դեկտեմբերի 7-ը:

Հրապարակված է․Նորություններ