Էրազմուս+ Տարածաշրջանային Սեմինար Երևանում
Հոկտեմբերի 15-16-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ “Գիտական հետազոտությունների որակի ապահովումը” խորագրով տարածաշրջանային սեմինար: Միջոցառումն անցկացվեց Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) շրջանակներում:
Սեմինարի նպատակն էր օժանդակելու որակի ապահովման մեխանիզմների հատուկ շրջանակի մշակմանը, որը կնպաստի հետազոտական որակի բարձրացմանը հատկապես կրթական երրորդ մակարդակում:
Միջոցառմանը մասնակցեցին Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև հայաստանյան բուհերի դասախոսներ, Որակի ապահովման բաժնի աշխատակիցներ, ասպիրանտներ:
Տարածաշրջանային սեմինարը վարեցին միջազգային փորձագետներ Մելիտա Կովաչևիչը (Զագրեբի համալսարան, Խորվաթիա) և Ալեհ Չերպը (Լունդի համալսարան, Շվեդիա և Կենտրոնական եվրոպական համալսարան, Հունգարիա):