Էրազմուս+ Կարողությունների Զարգացման 2019թ․ առաջարկների ներկայացման մրցույթ
Հրապարակվել է Բարձրագույն Կրթության ոլորտում Կարողությունների Զարգացման 2019թ․ Առաջարկների ընդունման Մրցույթը։ Ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում այս մրցույթում։
- Սերբիան կարող է մասնակցել մրցույթին միայն որպես Ծրագրային երկիր
- Չիլին և Ուրուգվայն այլևս չեն կարող մասնակցել այս մրցույթին
- Վերանայվել է «Նախագծի մանրամասն նկարագրության» ձևանմուշը
ժամանակացույց՝
Առաջարկների ներկայացման մրցույթի հրապարակում | հոկտեմբերի 24, 2018թ․ |
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ | փետրվարի 7, 2019թ․ (12:00 CET, Բրյուսելի ժամանակով) |
Առաջարկների գնահատում և խորհրդատվություն գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հետ | 2019թ․ մարտից հունիս (3 ամիս) |
Դիմորդների ծանուցում | 2019թ․ օգոստոսի կեսերը |
Դրամաշնորհի համաձայնագրի ստորագրում | 2019թ․ հոկտեմբերից սկսած |
Ծրագրերի մեկնարկում | նոյեմբերի 15, 2019թ կամ հունվարի 15, 2020թ․ |
Էրազմուս+ Ուղեցույցը (2019թ․, անգլերեն լեզվով) հասանելի է առցանց և pdf տարբերակով։ Այն ներկայացնում է Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման գործողությունը և բացատրում է վերջինիս շրջանակներում դիմում հայտ ներկայացնելու կանոնները եւ պայմանները:
Բյուջեի տեղաբաշխումը, ազգային ու տարածաշրջանային առաջնահերթությունները, առաջնահերթությունների բացատրությունը, էլեկտրոնային ձևաթղթերը (eForms) բոլոր համապատասխան հավելվածների եւ հրահանգների հետ միասին, ինչպես նաև 2019թ․ մրցույթին վերաբերող լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այստեղ: