Որոնել

Հայ-Ավստրիական համագործակցություն Էրազմուս+ շարժունության ծրագրերի շուրջ

Հունիսի 12-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Զալցբուրգի Փարիզ Լոդրոն համալսարանի քաղաքագիտության դեպարտամենտի Էրազմուս+ ծրագրերի համակարգող և EuroPS կոնսորցիումի գործադիր տնօրեն Ֆրանց Կոկի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Կոկը խոսեց իր համալսարանի ընթացիկ բակալավրի և մագիստրոսական ծրագրերի մասին։ Նա հայաստանյան բուհերի դասախոսներին և վարչական աշխատակիցներին ներկայացրեց Քաղաքագիտություն բաժնի «Ինտեգրացիա և կառավարում» ուսումնական ծրագիրը, ինչպես նաև շարժունության ծրագրերը, որոնց դիմելով՝ հայաստանյան բուհերը նույնպես կարող են իրենց ուսանողներին և դասախոսներին ուղարկել Զալցբուրգ։

Հրապարակված է․Նորություններ