Որոնել

Էրազմուս+ ALL4R&D ծրագրի ազգային տեղեկատվական միջոցառումը Երևանում

Մարտի 6-ին  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ All4R&D նախագծի ազգային տեղեկատվական միջոցառումըորին մասնակցեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի, նախագծի շրջանակում գործընկերներ հանդիսացող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՃՇՀԱՀ-ի ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ: 

All4R&D ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում և Բոսնիա Հերցոգովինայում hամագործակցային, ազատ  և նորարարական  հարթակի միջոցով  խթանել ակադեմիա – բիզնես համագործակցությունը՝ հանուն հետազոտության  և զարգացման։  Նախագծի տևողությունը 36 ամիս է (2018-2021թթ)։

Տեղեկատվական միջոցառմանը զեկույցներ ներկայացրեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ԵՐԵՎԱՆՇԻՆ ՍՊԸ-ի տնօրեն Վազգեն Պողոսյանը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Շինարարական քաղաքականության վարչության պետ Արտավազդ Նազարեթյանը և ՃՇՀԱՀ Ֆինանսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր, All4R&D նախագծի ՃՇՀԱՀ համակարգող Մարինե Ղազարյանը:

Ազգային գրասենյակը մասնակիցներին տեղեկացրեց Էրազմուս+ ծրագրերի ֆինանսական, տեսանիլիության ու մշտադիտարկման կանոնակարգերին  ու պահանջներին։ All4R&D ծրագրի մասին ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկում շահեկից անձանց միջև, ովքեր հետևողական մասնակցություն են ցուցաբերելու վերոնշյալ նախագծի հետագա անելիքներում:

Հրապարակված է․Նորություններ