Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն հայտնի են 2021 թվականի Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակակիրները։ Մրցակցության արդյունքում ամբողջական կրթաթոշակի է արժանացել 9 հայ դիմորդ, որոնք իրենց համատեղ մագիստրոսական ծրագրերը կմեկնարկեն Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Չեխիայում։ Հայ դիմորդները հնարավորություն ունեն դիմելու համատեղ մագիստրոսական կրթաթոշակներին 2004 թվականից։ 2004-ից մինչ 2021 թվականը համատեղ մագիստրոսական ծրագրերի […]
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակն այսօր հյուրընկալեց Եվրոպական հանձնաժողովի Կարողությունների զարգացման պատասխանատու և փորձնակ, Էրազմուս ուսանողական ցանցի անդամակցության համակարգող Աննա Դեմիրիին, Էրազմուսի ուսանողական ցանցի Երևանյան թեկնածու թիմի Նախագահ Նենսի Մկրտչյանին և երևանյան ցանցի համահիմնադիր Հերմինե Ֆանյանին։ Ազգային գրասենյակի ներկայայցուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ Էրազմուսի ազգային գրասենյակի կողմից ներկայացվեց գրասենյակի գործունեությունը, Քննարկվեցին ռազմավարական գործընկերության հետագա քայլերը, Հայաստանում Էրազմուս […]
Ս․թ․ հունիսի 2-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորման համագործակցության արդյունքում անց կացվեց «Համալսարան-բիզնես համագործակցություն․ նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» խորագիրը կրող Կլաստերսային հանդիպումը։ Կլաստերային հանդիպման մասնակիցներին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորման անունից ողջունեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև […]
Ս․թ․ մայիսի 24-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջգիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում՝ նվիրված Ժան Մոնե ծրագրերի հայտադիմումների լրացմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Գավառի պետական համալսարանից, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, ովքեր հետաքրքրված են կամ արդեն աշխատում են ծրագրի […]
Ս․թ․ ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովը նախաձեռնել էր առցանց հանդիպում, որը նվիրված էր Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց առաջարկվող հնարավորությունները՝ անդրադարձ կատարելով ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությանը, Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրերին, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին, անհատներին առաջարկվող կրթաթոշակային […]
2021 թ. մարտի 30-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շխերմերսին և իր օգնական Սիրանուշ Գրիգորյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և մասնավորապես ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայ-հոլանդական համալսարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Էրազմուս+ գրասենյակի աշխատակիցները դեսպանին ներկայացրին Ծրագրի միջազգային բարձրագույն […]
2021թ. մարտի 17-18-ը տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային առցանց հանդիպումը: Այն հյուրընկալեց ավելի քան 120 մասնակիցների 20 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելգիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից և Միացյալ Նահանգներից: Երկօրյա հանդիպումը նվիրված էր Էրազմուս+ կարողությունների զարգացման այն 7 ծրագրերին, որոնք ընտրվել էին Առաջարկների ներկայացման […]